Լրահոս
Օրվա լրահոսը

Կոտայքի մարզից սուր սննդային թունավորում ախտորոշմամբ 11 քաղաքացի դիմել է «Նորք» ինֆեկցիոն

Օգոստոս 02,2015 11:12

Առողջապահության նախարարության պաշտոնական կայքը տեղեկացնում է՝ օգոստոսի 1-ի լույս 2-ի գիշերը Կոտայքի մարզից սուր սննդային թունավորում ախտորոշմամբ 11 քաղաքացի դիմել է «Նորք» ինֆեկցիոն, 19-ը` «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» և 2-ը` Մասիսի բժշկական կենտրոններ: Նշենք, որ բոլորը մասնակցել են միևնույն միջոցառման:

            ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի հանձնարարությամբ նախարարի տեղակալ Գագիկ Միրիջանյանը, ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի տնօրեն Արտավազդ Վանյանը և ՀՀ ԱՆ առողջապահական պետական տեսչության պետ Արտակ Սահակյանն այցելել են բժշկական կենտրոններ, ծանոթացել հիվանդների առողջական վիճակին: Բժշկական հաստատություններում կատարվել են համաճարակաբանական բոլոր  անհրաժեշտ հետազոտություններն ու միջոցառումները:  Հոսպիտալացված հիվանդների մեծ  մասն առողջացումով դուրս է գրվել: Այս պահին բուժումը շարունակում է տասը հիվանդ`  5 -ը «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում և 5-ը  «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում: Նրանց մոտ ևս առկա է դրական շարժընթաց: Հիվանդների առողջական վիճակը գտնվում է ՀՀ ԱՆ գլխավոր ինֆեկցիոնիստ Արա Ասոյանի անմիջական հսկողության ներքո:

            Հաշվի առնելով հանրապետությունում շոգ կլիմայական պայմանները` ՀՀ առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է բնակչությանը հետևել ճիշտ սննդակարգին, խուսափել ժամկետանց սնունդ օգտագործելուց, չսնվել պատահական վայրերում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31