Լրահոս
Օրվա լրահոսը

Պատանիները լավ խաղացին

Օգոստոս 02,2015 10:40

Քաշաթաղի շրջկենտրոն Բերձորի մարզադաշտում  օգոստոսի 1-ին կայացավ մինի ֆուտբոլի «Բերձոր-2015» առաջնությունը, որին մասնակցեցին Բերձոր քաղաքում գործող կառույցների 7 թիմ: Մրցաշարը կազմակերպել էր շրջվարչակազմի աշխատակազմի մշակույթի և երիտասարդության հարցերի բաժինը: Մի քանի օրվա խաղերից հետո  հուլիսի վերջին օրը կայացավ «Փրկարար»-«Տաշիր» /քաղաքապետարանի կոմունալ բաժին/ թիմերի խաղը՝ 3-րդ տեղի համար:  ԼՂՀ Արտակարգ իրավիճակների վարչության Քաշաթաղի շրջանային բաժնի  «Փրկարար» թիմը միայն հաղթանակի դեպքում, այն էլ 4 գնդակի առավելությամբ կարող էր հայտնվել 3-րդ հորիզոնականում: Հակառակ դեպքում 3-րդ տեղում կհայտնվեր Բերձորի գիշերօթիկ հաստատության թիմը:

6-1 հաշվով հաղթեց «Փրկարար»-ը և ապահովեց  3-րդ տեղը: Առաջնության հաղթողի համար մրցեցին շրջկենտրոնի «Բերձոր» ֆուտբոլային հավաքական թիմի/մարզիչ՝ Ռոբերտ Քոչարյան/ «Երիտասարդական-1» և «Երիտասարդական-2» թիմերի ֆուտբոլիստները: «Երիտասարդական-1»-ում ընդգրկված էին «Բերձոր»-ի երիտասարդները, իսկ «Երիտասարդական-2»-ում՝ աշակերտական տարիքի ֆուտբոլիստները:DSCN3012

Ամբողջ մրցաշարի ընթացքում լավ հանդես եկած այս թիմերը հավաքել էին հավասար միավորներ և միմյանց հետ մրցեցին երկրորդ անգամ՝ եզրափակիչում: Հիմնական ժամանակում թիմերից ոչոքի չհաջողվեց հասնել հաջողության, չնայած «Երիտասարդական-2»-ի դարպասին նշանակվեց  տուգանային 7-մետրանոց հարված:  «Երիտասարդական-1»-ի հարձակվողի հարվածը շեղ ստացվեց:  Խաղի ընթացքում բավականին ակտիվ հանդես եկան դպրոցականները, բայց մրցակցի դարպասապահ Օնիկ Բաբայանը կարողացավ չեզոքացնել վտանգը: Հիմնական ժամանակում գրանցվեց 0-0 արդյունք: Ըստ կանոնակարգի՝ թիմերը մրցեցին տուգանային 7 մետրանոց հինգական հարվածներով: 4-3 հաշվով հաղթեց «Երիտասարդական-1» թիմը՝ հիմնականում իրենց դարպասապահի լավ խաղի արդյունքում: Հաղթող թիմը պարգևատրվեց մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի դիպլոմով և 30.000 դրամական պարգևով:

Հաղթողները մրցանակը փոխանցեցին Բերձորի գիշերօթիկ հաստատությանը: ՄԵ բաժնի դիպլոմի արժանացան նաև «Երիտասարդական-2»-ի դարպասապահ Օնիկ Բաբայանը՝ «Լավագույն դարպասապահ» և «Երիտասարդական-2»-ի հարձակվող Արսեն Գևորգյանը՝ «Լավագույն ֆուտբոլիստ» անվանակարգերում: ՄԵ բաժնի սպորտի գծով առաջատար մասնագետ, մշցաշարի անցկացնող Արմեն Պետրոսյանը, հանձնելով մրցանակները, շնորհավորեց հաղթողներին, շնորհակալություն հայտնեց մասնակիցներին, օժանդակողներին, մրցավարներին: Չնայած «Երիտասարդական-2»-ը պարտվեց եզրափակիչում, բայց պատանիները լավ խաղացին մրցաշարի ընթացքում: Լավ խաղ ցուցաբերեցին հարձակվող Ժորա Սարգսյանը, դարպասապահ Ռուբեն Մարտիրոսյանը:

Օգոստոսի 15-ին 1-ին և 2-րդ տեղերը գրաված թիմերն արդեն հանդես կգան «Բերձոր» թիմի կազմում միացյալ ուժերով՝ Շուշի քաղաքում մասնակցելով ֆուտբոլի հանրապետական առաջնությանը: Հուսանք՝ «Բերձոր-2015» մրցաշարն էլ իր դրական ազդեցություն կունենա, որ հանրապետական առաջնությունում «Բերձոր»-ը հանդես գա հաղթանակներով:

  Զոհրաբ Ըռքոյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31