Լրահոս
Օրվա լրահոսը

Մութաբալ

Օգոստոս 02,2015 12:30

Արաբական այս համեղ նախուտեստը այնքան հեշտ է պատրաստվում եւ այնքան համեղ է, որ ամառը, երբ սմբուկն առատ է, այն կդառնա ձեր սեղանի անբաժան մասը:

Անհրաժեշտ մթերքները

mutabal-1

Սմբուկ- 5-6 հատ
Սխտոր- 3-4 պճեղ
Թահին- 4 ճաշի գդալ
Կիտրոնի հյութ- 3 ճաշի գդալ (կարելի է փոխարինել նույնքան քամած մածունով)
Աղ- ըստ ճաշակի
Ձիթապտղի յուղ- 3 ճաշի գդալ

Պատրաստման եղանակը

Խորովել սմբուկները եւ մաքրել: Ավելացնել բոլոր բաղադրամասերը (կարող եք նաեւ կիտրոնի կեղեւը քերիչով անցկացնել եւ ավելացնել) եւ հարել բլենդերով կամ տրորել պատառաքաղով:

mutabal2 mutabal3mutabal4
Մատուցել՝ վրան ձիթապտղի յուղ արած:

Ի դեպ, կարող եք նաեւ 1-2 գդալ քամած մածուն ավելացնել, բայց միայն` մատուցելուց անմիջապես առաջ, այլապես մածունը շատ արագ «կթթվեցնի» ձեր մութաբալը:

Բարի ախորժակ:

Պատրաստեց
ՄԵԼԱՆՅԱ
ԲԱՐՍԵՂՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ

01.08.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Lyusi Gasparyan says:

    Շատ շնորհակալություն բաղադրատոմսի համար Մելան յան, ես այն վաղուց ուզում էի ունենալ, անկասկած շատ համեղ կստացվի: Բարևներ և համբույրներ:

  2. Աիդա says:

    Հարգելի Մելանյա, իսկ կարող է Դուք ֆալաֆել պատրաստել էլ գիտեք:: Համացանցում տարբեր ձեւեր կան, չգիտեմ` որն է լավը

  3. gohar says:

    Պաբագհանուշ

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31