Լրահոս
Օրվա լրահոսը

Ցուցարար. «Աուդիտի փոխարեն գումարները «լափողներին» պետք է գտնել»

Օգոստոս 01,2015 23:32

«Մինչ այսօր շատ մարդիկ անորոշության մեջ են. գալիս անցնում են՝ ասում են, որ, ո՞նց, մենք գիտենք որ արդեն չեղարկվել է, մենք չենք վճարելու, բայց նրանցից ոչ մեկը չի հասկանում, որ ի՞նչ խաղ է խաղում կառավարությունը»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց «Ոտքի՛, Հայաստան» նախաձեռնության անդամ Վահագն Լեւոնյանը: Նա նշեց, որ այս ամենը պարզ մաթեմատիկա է, երբ դու հոսանք ես վաճառում մեկ այլ պետության, որտեղ հոսանքը ավելի էժան է, քան քո սեփական երկրում, այդտեղ ո՛չ աուդիտ է պետք, ո՛չ բարձրագույն մաթեմատիկական գիտելիքներ, այլ պետք է գտնել այն մեկին, կամ այն 100-ին, որոնք «լափում» են այդ գումարները:բողոք հրապարակ1

Օրեցօր նոր նախաձեռնություններ ավելանալու մասին Վահագ Լեւոնյանը ասաց, որ խնդիրը այն է, որ ոմանց մոտ կարող է ամբիցիաները լինեն, որովհետեւ տեսան, թե ինչ տեղի ունեցավ Բաղրամյան պողոտայում, փորձում են նույնը իրենք անել: «Ոմանց մոտ իսկական պայքարի ոգին կա եւ ուզում են ինչ-որ բան անել, բայց վստահ եմ, որ այն ամենը ինչը որ պլանավորել էր Բաղրամյան 26-ը՝ ստացվեց, այսինքն` պառակտումը, բայց սա երկար ժամանակ չի տեւելու: Իշխանությունների նախկինում արած ու հետագա արվելիք քայլերը նորից կվերամիավորի մարդկանց, քանի որ ոչ մի բան չեն անում, որ մարդիկ հանգիստ գնան իրենց տուն եւ ասեն՝ այո, մեր կառավարությունը  մի փոքր սկսել է մտածել մեր մասին, իսկ նրանք ընդհակառակը ամեն ինչ անում են, որ մարդիկ տուն չգնան ու դուրս գան պայքարի»,-նշեց Վահագն Լեւոնյանը:

Նստացույցի այլ մասնակիցներից էլ ասացին նաեւ, որ մարդկանց այն քանակը, որը հավաքվել էր Բաղրամյան պողոտայում, այստեղ՝ Հանրապետության հրապարակում հավաքվեն, ավելի կխոչընդոտի կառավարության աշխատանքներին, քան Բաղրամյանում: Նշեցին նաեւ, որ այստեղ ոստիկանների գործը եւս ավելի բարդ ու հոգնեցուցիչ է, քանի որ այս շոգից ու արեւից նրանք եւս հոգնում են:

 

Անուշ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31