Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ է ծիծաղելի կառավարության սուբսիդավորվող գումարի աղբյուրը

Օգոստոս 01,2015 23:26

Այսօր Հանրապետության հրապարակում «Ոտքի՛, Հայաստան» նախաձեռնության հայտարարած նստացույցը սակավամարդ էր, որի պատճառը, ըստ նախաձեռնության անդամ Գագիկ Եղիազարյանի, գուցե վարչապետի այսօրվա հայտարարության հետ էր կապված: «Վարչապետի հայտարարության տրամաբանությունը ես չեմ հասկանում առաջին հերթին այնքանով, որ եթե դա կառավարության նիստի որոշման արդյունքը չէ, ապա ի՞նչ հիմքերի վրա է վարչապետը հայտարարություն արել. ի՞նքն է այդ անձամբ որոշել: Կարծում եմ դա պետք է լիներ կառավարության որոշումը, որը պետք է հրապարակվեր երեկ»,-Aravot.am-ի հետ զրույցում նշեց Գագիկ Եղիազարյանը: Ըստ նրա՝ ոչ մի հայի չպետք է բավարարի այն, որ Հայաստանի Հանրապետության ունեցվածքը վաճառենք ամերիկյան ինչ-որ մի կազմակերպության ու այդ միջոցներով ռուսական ինչ-որ կազմակերպության պարտքը մարենք:

«Սա նույնն է, որ գան մեզնից մեր տունը մեր ձեռքից վերցնեն, վաճառեն ու տանեն ու ասենք Ամերիկայի քաղաքացու պարտքը մարեն: Սա նույնն է առանց տարբերության, քանի որ այդ ամբողջ հայ ժողովրդի ունեցվածքն է ու այսօր գրեթե չի էլ մնացել նման օբյեկտներ, որ կարող են վաճառել ու ինչ-որ նման պարտքեր մարել»,-նշեց Գագիկ Եղիազարյանը՝ ավելացնելով, որ արդեն, հերթը հասնում է նրան, որ բոլորիս տները վաճառեն, հետո մեզ վաճառեն ու էլ հետո չգիտեմ ինչ կմնա վաճառելու:

Իսկ հետագա լուրջ քայլերն ու նախագծերը, ըստ Գագիկ Եղիազարյանի՝ մշակման կարիք կա, որոնք այս օրերին կքննարկեն նախաձեռնության անդամներով եւ կներկայացնեն հանրությանը:ակտիվիստ

Նախաձեռնության մեկ այլ անդամ՝ Վահագն Լեւոնյանն էլ մեր զրույցում նշեց, որ քանի որ այսօր օգոստոսի 1-ն է, եւ կառավարությունը ցույց է տվել իր անտարբերությունը ժողովրդի ձայնի եւ պահանջի նկատմամբ, բնականաբար պահանջել ՀԾԿ հանձնաժողովից ինչ-որ բան արդեն անիմաստ է: «Բայց մենք այսօրվանից պահանջում ենք լուծարել այդ հանձնաժողովը, որովհետեւ հանձնաժողովը ցույց տվեց, որ ի վիճակի չէ աշխատելու ի շահ ժողովրդի, այլ աշխատում է ի շահ ոմանց ու բնականաբար ժողովրդի համար դա անընդունելի է»:

Նշեց, որ ծիծաղելի է համարում կառավարության կողմից սուբսիդավորվող գումարների աղբյուրը. «Կարծես ամենացածր խավի մարդիկ իրենց տան վերջին ունեցվածքն են վաճառում՝ ինչ որ մյուսի պարտքը վճարելու համար, հիմա նույն կերպ կառավարությունն է փորձում ինչ-որ մի բան տալ պարտատիրոջը, որն անընդունելի է, մանավանդ, որ այդ պարտքը ժողովրդի պատճառով չի գոյացել: Այսինքն` տալ ժողովրդի ունեցվածքը ոչ ժողովրդի մեղքով ստեղծված պարտքի համար՝ անընդունելի է: Ժողովուրդը չպետք է վճարի սխալ կառավարման հետեւանքով առաջացած պարտքի դիմաց»,-ասաց Վահագն Լեւոնյանը:

Անուշ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31