Քուրդիստանի աշխատավորական կուսակցության (PKK) մարտիկներն երեկ գիշերը գրավել են Կարս-Էրզրում-Իգդիր մայրուղով ընթացող 70 ուղեւորներով մի ավտոբուս, որը մեկնում էր Նախիջեւան: Թուրքական «Ans Press»-ին այս տեղեկությունը հայտնել է ուսանող Սանան Մուսաեւը, որը սովորում է Թուրքիայում:
Ուսանողը նշել է, որ ավտոբուսի 70 ուղեւորներից 30-ը ադրբեջանցիներ են եղել: «Մարտիկները վերցրել են ուղեւորների անձնագրերը եւ բաց թողել: Փաստաթուղթ չունեցող մարդիկ չեն կարող վերադառնալ Ադրբեջան»:
Ըստ Սանան Մուսաեւի՝ մարտիկները ուղեւորներին 5 ժամ պահելուց հետո ազատ են արձակել, որից հետո ավտոբուսը գլորել են ձորը:
Թուրքական լրատվամիջոցները հաղորդել են նաեւ, որ Նախիջեւան մեկնող ավտոբուսը գրավելուց հետո, Քուրդիստանի աշխատավորական կուսակցության մարտիկները նույն շրջանում հրդեհել եւ վերացրել են երեք խոշոր բեռնատարներ:
Կարդացեք նաև
Թուրքիայի ոստիկանությունը եւ ժանդարմերիան ներկա պահին ուժեղացնում են անվտանգության միջոցառումներն այն շրջանում , որտեղ PKK-ն գրավել էր քաղաքացիական ավտոբուսը:
Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ