Ինչպես արդեն հայտնել էինք, «Ազատագրում» շարժումը Ազատության հրապարակում հանրահավաք էր հայտարարել: Նախաձեռնության անդամ Արթուր Մովսիսյանը նշեց, որ այսօր Հանրապետության հրապարակում «Ոտքի, Հայաստան» նախաձեռնությունը արդեն մի քանի օր է՝ բողոքի ակցիա է կատարում. «Հիմա, իմ առաջարկն է, եթե այսօրվանից սկսում ենք պայքարել, հիմա եթե պատրաստ ենք փողոց դուրս գալու, հենց այսքան մարդս ենք, հենց հիմա մենք երթով կարող ենք գնալ միանալ հրապարակին, մեր բողոքը հայտնենք, մեր աջակցությունը հայտնենք»:
Առաջարկն առաջացավ ներկաների հավանությանը: Հանրապետության հրապարակում հավաքվածները ՀՀ դրոշներով, «Մեր ռեսուրսը մեր ժողովուրդն է», «Զավթիչը նախագահ չի», «Ձեզ սնողները մեզ պատասխան են տալու» պաստառներով Հյուսիսային պողոտայով շարժվեցին դեպի Հանրապետության հրապարակ:
«Ազատագրում» նախաձեռնության անդամները ճանապարհին քաղաքացիներին կոչ էին անում իրենց միանալ եւ վանկարկում էին «Միացում», «Սերժիկ, հեռացիր»:
Հանրապետության հրապարակում նրանք միացան «Ոտքի, Հայաստան» նախաձեռնությանը: Արթուր Մովսիսյանն ասաց, որ նախաձեռնությունը հրապարակում կորոշի իր հետագա անելիքները:
Կարդացեք նաև
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ