Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Ազատագրում». Եկել է ժամանակը, որ միասնական ճակատով պայքարենք իշխանությունների դեմ

Օգոստոս 01,2015 20:55

«Ազատագրում» նախաձեռնությունը օգոստոսի 1-ին Ազատության հրապարակում հավաք էր հայտարարել: Նախաձեռնության համակարգող խմբի անդամ  Արթուր Մովսիսյանը նկատեց, որ բացի էլեկտրաէներգիայի սակագնից՝ կան նաեւ այլ խնդիրներ, օրինակ` ցորենի հարստացման, քաղբանտարկյալների խնդիրները. «Ցանկացած օր, ցանկացած շաբաթ, ամեն պահի սկսվում է խնդիր, խնդիրը ստեղծում են այս ապաշնորհ զավթիչները: Զավթիչը նախագահ չէ»:скачанные файлыскачанные файлы

Հավաքին ներկաներից մեկը վրդովվեց, թե Արթուր Մովսիսյանը կրկնում է այն, ինչ բոլորն էլ ասում են, վերջինս էլ պատասխանեց. «Ես չեմ կանչել, որ նույն բանն ասեմ: Մեր ասածն այն է, որպեսզի առանձին խմբերով չպայքարենք հոսանքի թանկացման դեմ, մի խումբը չպայքարի ցորենի հարստացման դեմ, մյուս խումբը չպայքարի գազի դեմ, մյուս խումբը չպայքարի ազատություն քաղբանտարկյալների: Այսինքն՝ եկել է ժամանակը, որ պետք է ստեղծենք միասնական ճակատ, միասնական ճակատով պայքարենք այս ապաշնորհ իշխանությունների դեմ»:

Արթուր Մովսիսյանը պարզաբանեց՝ իրենք առաջարկում են  ոչ թե միանալ իրենց կամ իրենց նախաձեռնությանը, այլ առաջարկում են միանալ իրենց առաջ քաշած գաղափարին, իրենց պահանջին:

«Պայքարի տարբեր միջոցներ կան՝ սպասել մինչեւ ընտրությունները, մենք ունենք ոչ ժամանակ ոչ առողջություն, ոչ էլ երեւի թողնելու են, որ մենք այդքան ապրենք: Մինչեւ հաջորդ ընտրությունները Հայաստանում երեւի այսքան մարդ է մնալու: Ուրեմն՝ մեր առաջարկն է ընտրել փողոցային պայքարը, մենք առաջարկում ենք դուրս գալ փողոց, քաղաքացիական բոլոր տեսակի անհնազանդությունների միջոցով ստիպենք այս ռեժիմին հանձնել իրենց իշխանությունը»,- ասաց Արթուր Մովսիսյանը:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31