Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ազատության հրապարակում սկսված նստացույցը հնարավոր է տարիներ տեւի

Օգոստոս 01,2015 18:07

Ի պաշտպանություն անազատության մեջ գտնվող ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանի՝ Ազատության հրապարակում նստացույց սկսած ազատամարտիկները դեռ չեն որոշել նստացույցն ավարտելու օրը:

«Եթե սկսել ենք, վերջն էլ պետք է լինի, բայց կոնկրետ ավարտի մասին խոսք չկա. կարող է վաղը լինել, կարող է մինչեւ Վոլոդյա Ավետիսյանի դուրս գալու ժամկետը»,- Aravot.am-ին ասաց ազատամարտիկ Գագիկ Սարուխանյանը:

Նրա խոսքով, նստացույցը բերում է իրենց ակնկալած արդյունքները. «Տղաները մշտապես մոտենում են, միանում են: Կան տղաներ, որ ավելի հաճախ են գալիս, հերթապահում, այս պահին Գյումրիի մեր մարտական ընկերներն են միացել, մեզ հետ անցկացնելու այս օրը»:

Պարոն Սարուխանյանը համոզված է, որ նստացույցի շնորհիվ իրենց հաջողվեց կոտրել մարդկանց մեջ հիասթափությունը. «Եթե մարդկանց մեջ հիասթափական, հոգնածության կամ հետագա գործունեության վերաբերյալ տարբեր կարծիքներ կային՝ հիասթափական նոտաներով, այս նստացույցի ձեռքբերումներից է այն, որ տղաները, մեզ միանալով կամ նույնիսկ չմիանալով, ոգեւորվում էին, վերահաստատում տեսակետը, որ պայքարը պետք է շարունակվի:

Այդ ձեռքբերումը մեզ ավելիով է ոգեւորում, մարդկանց տրամադրվածության որակական նոր վիճակ ունենք»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31