Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Բժիշկ. «Արեւից պաշտպանվեք PPD պարունակող քսուկների միջոցով»

Օգոստոս 01,2015 18:00

Այս օրերին ջերմաստիճանի կտրուկ բարձրացումը շատ մարդկանց մոտ դրսեւորվում է արեւահարման, ջրազրկության եւ սննդային թունավորում դրսևորումներով: Նման խնդիրներից խուսափելու եւ առողջ ապրելակերպ ապահովելու համար դիետոլոգ-էնդոկրինոլոգ Հասմիկ Աբովյանը «Զարկերակ» մամուլի ակումբում լրագրողներին ասաց, որ բաց արեւի տակ ոչ մի դեպքում չի կարելի երեխային պահել, ցանկալի է նրանց առավոտյան մինչեւ ժամը 10:00, 11:00 տանել զբոսանքի եւ այդ ժամանակահատվածի արեւը նրանց կլինի օգտակար, բայց սա չի նշանակում, որ այդ ժամերին պետք է երեխաներին թողնել արեւի ուղիղ ճառագայթների տակ՝ նրանց գլուխը հարկավոր է գլխարկով ծածկել: Սա, ըստ բժշկուհու, նաեւ վերաբերվում է մեծերին, որոնք ոչ միայն պետք է պաշտպանվեն, այլեւ մինչեւ 16:00 ընդհանրապես չլինել արեւի տակ, լինելու դեպքում էլ բժշկուհին խորհուրդ է տալիս պաշտպանվել հովանոցով, կամ բաց գույնի երկարաթեւ զգեստ եւ գլխարկ կրել:

Սննդային թունավորումներին անդրադառնալով՝ դիետոլոգը նշեց, որ ցանկացած մթերք ամռանը կարող է թունավորման պատճառ հանդիսանալ, եթե այդ մթերքը սանիտարահիգիենիկ կանոնների համաձայն չի պահպանվել: «Եթե մարդը շատ լավ ծանոթ լինի սանիտարահիգիենիկ կանոններին, եթե նա լուրջ ընդունի դրանք, քանի որ շատերը ծանոթ են, բայց լուրջ չեն ընդունում, եւ պահպանի այդ կանոնները՝ նա զերծ կմնա սննդային թունավորումներից»,- նշեց դիետոլոգը՝ ավելացնելով, որ նաեւ անհրաժեշտ է պահպանել սեփական հիգիենիայի կանոնները: «Կարելի է սովորական խանութից գնված հացից թունավորվել, եթե այն դրված է առաջին շարքերում եւ գտնվում է բաց վիճակում: Մարդիկ դրամը ձեռք տալուց հետո նույն ձեռքով ձեռք են տալիս այդ հացին եւ հետո գնելով այդ հացը, կարող ենք թունավորվել՝ սկսած թեթեւ աղիքային խանգարումներից, վերջացրած սովորական դեղնախտով՝ հեպատիտ Ա-ով, որը կոչվում է՝ կեղտոտ ձեռքերի հիվանդություն:

Թունավորումներից զերծ մնալու համար մասնագետը խորհուրդ տվեց օգտագործել շատ թարմ մթերքները, արտաքնապես չվնասված, որոնք պետք է ենթարկվեն ջրային կամ ջերմային շատ լավ մշակման:

Թունավորումների առաջին նշանների դեպքում պետք է դիմել բժշկի, սակայն նա նշեց, որ քչերն են դիմում այդ քայլին եւ մնացածը ինքնաբուժման են դիմում, որոնց նա խորհուրդ է տալիս սկզբնական ժամանակահատվածում ստամոքսի լվացում կատարել սոդայաջրով:

«Թունավորման աստիճանը որոշում են օրգանիզմի ջրազրկումից եւ մարդը ինչո՞ւ է թունավորումից մահանում, բացառության բոտուլիզմի եւ այլ դեպքերի, երբ չափազանց նրա օրգանիզմը ջրազրկվում է, ուստի ցանկացած ճանապարհով պետք է լրացնել նրա օրգանիզմի հեղուկի քանակը»,-նշեց մասնագետը: Նա ասաց, որ կախված օրգանիզմի ջրազրկման մակարդակի 5 րոպեն մեկ 1 գդալ եռացրած մաքուր ջուր տալ, իսկ թեյերը ջրի քանակը չեն կարող լրացնել, քանի որ նրանք միզամուղ են եւ անգամ նորմալ պայմաններում մարդ եթե 1 բաժակ թեյ կամ սուրճ է խմում, նա պետք է խմի 2 բաժակ մաքուր ջուր: Իսկ թե ինչպե՞ս թունավորման օրերին պետք սնվի մարդը, բժշկուհին ասաց, որ եթե հիվանդը սնվելու ցանկություն չունի, պետք չէ ստիպել, կարեւորը նա ընդունի մեծ քանակության հեղուկ:

Բժշկուհին խոսելով արեւի ուլտրամանուշակագույն ճառագայթների վնասակար հատկությունների մասին՝ ասաց, որ այդ ճառագայթներով արեւայրուք ստանալը կարող է 15 տարի հետո մարդ հիվանդանալ ամենասարսափելի ուռուցքով՝ մելանոմայով՝ մաշկի քաղցկեղ: Նա նշեց, որ արեւից պետք է խուսափեն մանավանդ խալեր ունեցողները եւ հատկապես երբ այդ խալերը անհարթ եզրեր ունեն եւ իրենց մեջ պարունակում են տարբեր գույներ, որոնք հակում ունեն վերք դառնալու: Բժշկուհին ավելացրեց, որ արեւայրուք չի թույլատրվում ոչ մեկին՝ հատկապես այն մարդկանց որոնց վրա շատ խալեր կան:

Հասմիկ Ավագյանը շատ կարեւոր է համարում նաեւ արեւապաշտպան քսուքների օգտագործումը եւ որքան բարձր լինի դրա պաշտպանողականությունը, այնքան ավելի լավ: «SPF քսուքները մաշկը պաշտպանում են արեւի այրվածքներից, բայց PPD պարունակող քսուկները պաշտպանում են արեւի ուլտրամանուշակագույն ճառագայթներից»,-ասաց բժշկուհին:

Նա նաեւ շշեց, որ կան վիտամիներ A եւ E, որոնց արհեստական ընդունումը՝ առանց բժշկի նշանակման եւ առանց անհրաժեշտության, բերում են ուռուցքների, որոնք չնայած համարվում են հակաուռուցքային, բայց երբ նրանց ընդունում են հաբերի տեսքով՝ բերում են չարորակ ուռուցքների:

 

Անուշ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31