Լսելով, որ Հովիկ Աբրահամյանն այսօր այցելել է Գյումրի ու շուտով գալու է Շիրակի մարզպետարան խորհրդակցություն անցկացնելու, գյումրեցի հանրահայտ մուրացկան կանանցից մեկը, որի անունը Լիզա է եւ որը, որպես կանոն, ամեն բարձրաստիճան պաշտոնյայից փող է խնդրում, մարզպետարանի մուտքի մոտ մոտեցավ վարչապետին՝ ներկայացնելով իր հոգսերը: «Թագավոր ջան, 6 հատ որբ կպահեմ, 3 հատ հաշմանդամ»-ասաց կինը: «Ինձ թագավոր մի ասա, մի ասա ըտենց բաներ, էլի»,-հորդորեց վարչապետը:
Սակայն մուրացկան կինն անդրդվելի էր. «Ձեզի մեռնիմ, թագավոր ջան, օղորմի հորդ»: Վարչապետը ինչ-որ բան շշնջաց Շիրակի մարզպետի ականջին, մուրացկան կինը, մատնացույց անելով Ֆելիքս Ցոլակյանին, ասաց. «Միշտ նայել է ինձ, մեռնիմ ջանիդ»: Վարչապետի հետեւից էլ բացականչեց. «Մեռնիմ ջանիդ, բալա ջան, օղորմի, թագավոր հորդ»: Վարչապետը իր հերթին բացականչելով՝ «Լավ մնա, լավ մնա»,- մի կերպ ազատվեց այդ կնոջից:
Մանրամասները՝ տեսանյութում.
Նունե ԱՐԵՒՇԱՏՅԱՆ
Կարդացեք նաև
ինչ լավ բեմադրած թատրոն