«Միջազգային բանակային խաղերը, որոնք այսօր սկսվել են Ռուսաստանում, նպաստում են տարբեր երկրների զինված ուժերի միջեւ վստահության ամրապնդմանը»,- ըստ «TASS»-ի, խաղերի բացման արարողության ընթացքում հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն:
Միջազգային բանակային խաղերը մեծ ռազմամարզական միջոցառմամբ բացվել են Ալաբինո զորավարժարանում: Սպորտսմեններ, դերասաններ, Ռուսաստանի զինված ուժերի զինծառայողներ հանդիսատեսներին ցուցադրել են տեսարաններ տարբեր ժամանակաշրջաններից՝ սկսած Հին Հունաստանից եւ Հին Ռուսաստանից, վերջացրած Ռուսաստանի զինված ուժերի ժամանակակից պատմությամբ: Նաեւ ցուցադրվել է «Տանկային բիաթլոնի» պարտադիր տարր դարձած «տանկային բալետը»:
Միջազգային բանակային խաղերին մասնակցում են 17 երկրների ներկայացուցիչներ, այդ թվում՝ նաեւ Հայաստանից: «Երկու շաբաթվա ընթացքում մենք դիտելու ենք տանկիստների, օդաչուների, ցամաքային ուժերի, հետախույզների, նավաստիների, հրաձիգների եւ այլ մասնագիտությունների զինծառայողների լարված պայքարը»,- ասել է Ռուսաստանի պաշտպանության նախարարը:
Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ
Կարդացեք նաև