Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Վարչապետը Գյումրի էր այցելել բարձր տրամադրությամբ՝ սփյուռքահայ ներդրողի հետ (Ֆոտոշարք)

Օգոստոս 01,2015 16:26

Այսօր Գյումրիում ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը այցելեց մի քանի նորակառույց հաստատություններ: Սկզբում եղավ երկրաֆիզիկայի և ինժեներային սեյսմաբանության ինստիտուտի շենքում, կամ ինչպես գյումրեցիների շրջանակում է  հայտնի՝ գիտնականների շենքում: Այն 9 տարի է՝ կառուցվում է, և ընդամենը վերջերս է  ավարտվել շինարարությունը: Այնուհետ եղավ «Լենտեքս» գուլպանասկեղենի ֆաբրիկայում, շրջայց կատարեց նաև Գյումրու Հայորդաց տուն, որը նույնպես նորակառույց է, որից հետո այցելելով  Գյումրի 2 բարձրավոլտ 220 ԿՎ հզորությամբ ենթակայան՝ զրուցեց լրագրողների հետ:скачанные файлы скачанные файлы

Պատասխանելով այն հարցին, որ այսօր ուժի մեջ է մտնում հոսանքի թանկացման մասին որոշումը, կառավարությունն ի վերջո ի՞նչ միջոցներով է սուբսիդավորելու սակագինը, վարչապետն ասաց. «Եթե հիշում եք, հանրապետության նախագահը հայտարարեց, նաև կառավարությունն է դրա մասին ասել, որ մենք՝ կառավարությունը, մինչև աուդիտի ավարտն այդ ծախսը վերցնելու է իր վրա, ոչ բյուջեի հաշվին, ոչ արտաբյուջեի հաշվին, այլ «Որոտան»-ի օտարման գումարներից», -ասաց վարչապետը:

Նա նաև ասաց, որ ՀԷՑ-ում աուդիտ են անցկացնելու չորս խոշոր կազմակերպություններ, փորձում են նաև ռուսական կողմի համաձայնությունը ստանալ, որպեսզի ընդհանուր որոշում լինի: Վարչապետն ասաց, որ ամեն ինչ անելու են, որ աուդիտը թափանցիկ ու ազնիվ լինի, հանրությունն իմանա իրականությունը:

Վարչապետը ներկայացրեց սփյուռքահայ ներդրող Վարդան Սերմաքեշին, որն ազգությամբ հայ է, բնակվում է Շվեցարիայում: «Մեր այսօրվա այցի նպատակը տնտեսական մասը ակտիվացնելն է Շիրակի մարզում, և մենք այդ հարցը քննարկել ենք կառավարությունում պարոն Սերմաքեշի հետ: Եվս մեկ անգամ դրսևորել է հայրենասիրություն պարոն Սերմաքեշը և առաջարկել է 10 միլիոն դոլար ներդնել Գյումրիում, ստեղծել մի կառույց, որը կֆինանսավորի այն բոլոր տնտեսական ծրագրերը, որը կներկայացնի Շիրակի ազգաբնակչությունը, Շիրակի գործարարները՝ միջին բիզնես, խոշոր բիզնես, փոքր բիզնես, և դա կնպաստի տնտեսական ակտիվացման և աշխատատեղերի ստեղծմանը Շիրակի մարզում: Եվ նաև առաջարկել ենք, որ կառավարությունն էլ 20 տոկոսի չափով մասնակցություն ունենա, կառավարությունը կմասնակցի, ընդհանուր գումարը կկազմի 12 միլիոն դրամ: Կֆինանսավորենք այն բոլոր ծրագրերը, որոնք կներկայացվեն Շիրակի մարզի գործարար աշխարհի կողմից: Եվ ամենակարևորը, որ դա լինելու է 5 տոկոսով, տարեկան 7 տարի ժամկետով, նման ցածր տոկոսադրույք չկա որևէ բանկում»,- ասաց վարչապետը:скачанные файлы скачанные файлы

Նշենք, որ Վարդան Սերմաքեշն իր հերթին ասաց, որ պատրաստակամ  է օժանդակել գյուղատնտեսության ոլորտի զարգացմանը, այնուհետ Գյումրիում գործող հյուրանոցներին, թեթև արդյունաբերությանը: Նա սկզբում ներդրումներ է կատարել Արցախում, հետո Երևանում, հիմա՝ Գյումրիում:скачанные файлы скачанные файлы

Նշենք, որ վարչապետի տրամադրությունն այսօր անչափ բարձր էր, պատրաստակամ էր գումարներ հատկացնելու Շիրակի մարզին: Ով ինչ ակնարկում էր, վարչապետը փորձում էր օգնել: Օրինակ՝ Գյումրու Հայորդաց տանը Հովիկ Աբրահամյանը Գյումրու սիմֆոնիկ նվագախմբի  գեղարվեստական ղեկավարից հետաքրքրվեց՝ ի՞նչ խնդիր ունեն ու տեղեկանալով, որ գործիքները հին են, խոստացավ գումար հատկացնել դրանք փոխելու համար:

Շիրակի մարզպետարանում քաղաքաշինության նախարարի, էկոնոմիկայի փոխնախարարի, մարզի պաշտոնյաների ներկայությամբ անցկացված խորհրդակցության ժամանակ Հովիկ Աբրահամյանը մի քանի անգամ կրկնեց, որ ինքը ամեն ինչ անելու է, որ Շիրակի մարզը շնչի:

Նա, ուշադիր լսելով Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանի զեկույցը, որով ներկայացվում էր մարզի հիմնախնդիրները, պատրաստակամորեն հանձնարարում էր հարցերն անմիջապես կառավարության առաջիկա նիստի օրակարգ մտցնել, որպեսզի հաստատեն: Օրինակ՝ մարզպետը զեկուցեց, որ մարզի 180 մանկապարտեզներից 3-ի գործունեությունը դադարեցվել է ստուգումների արդյունքում, վարչապետը հանձնարարեց ամեն ինչ անել դրանք վերաբացելու համար:

Վարչապետն անգամ հաստատեց մարզպետի՝ 5-ից ավելի երեխաներ ունեցող բազմազավակ ընտանիքներին բնակարաններ հատկացնելու համար գումար փոխանցելու  խնդրանքը, որը կազմում է 61 միլիոն դրամ:

Իսկ որ ամենակարևորն է՝ վարչապետը բոլորի ներկայությամբ «Լենտեքս» գուլպանասկեղենի ֆաբրիկայի տնօրեն Կարեն Գոմցյանին ասաց. «Ինչքա՞ն գումար հատկացնենք, որ Գյումրիում 300 լրացուցիչ աշխատատեղ ստեղծես»: Գործարարը մի պահ անակնկալի եկավ՝ ասելով, եթե դա ռեալ է, ապա երկու շաբաթվա ընթացքում բիզնես հաշվարկ կանի ու կներկայացնի էկոնոմիկայի նախարարությանը:скачанные файлы скачанные файлы

Վարչապետը մեկ անգամ շեշտեց, որ ինքը պետք է ակտիվություն մտցնի Շիրակի մարզում: «Հիշեք, թե որ օրն են ինձ գումար հատկացրել, մյուս տարի այդ օրը եկեք ու ստուգեք՝ քանի աշխատատեղ եմ բացել»,-հպարտորեն ասաց հաջողակ գործարար Կարեն Գոմցյանը:

Շիրակի մարզպետը բարձրաձայնեց բազմաթիվ հարցեր տարբեր ոլորտների մասին, խոսեց նաև այն մասին, որ Գյումրու նորակառույց Մուշ թաղամասում մի քանի տարեց մարդիկ տներ են ստացել, այդ ժամանակ սեփականաշնորհման գործընթացը սկսված չի եղել, նրանք մահացել են, իսկ տները չեն անցել ժառանգներին: Վարչապետը խոստացավ այս հարցը անմիջապես լուծել՝ մտցնելով  կառավարության առաջիկա նիստի օրակարգ:скачанные файлы скачанные файлы

Հովիկ Աբրահամյանի տրամադրությունն այնքան  բարձր էր, որ Շիրակի մարզպետարանի նեղ միջանցքում լրագրողներին հորդորում էր՝ թողնեն իրեն աշխատի ու կտեսնեն,  թե ինչքան լավ կլինի բոլորի համար: «Մենակ ՀԷՑ-ից եք հարցնում, չեք ասում՝ ինչ մի ներդրող ենք բերել»-կատակում էր Հովիկ Աբրահամյանը:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31