Լրահոս
Օրվա լրահոսը

4 հայեր Դուբայում ծեծել եւ կողոպտել են ռուս մարմնավաճառի. Russianemirates

Օգոստոս 01,2015 15:46

Դուբայի դատարանը համացանցում հայտնի «Նատալին Ռուսաստանից» անունով հայտնի մարմնավաճառի եւ Հայաստանի 4 քաղաքացիներից կազմված խմբավորման գործով վճիռ է կայացրել: Պարզվել է, որ հայերն այդ կնոջը հյուրանոցում ծեծել ու կողոպտել են: Եվ մարմնավաճառը եւ գողերը մեկ տարվա ազատազրկման են դատապարտվել: Այս լուրը հաղորդել է «Russianemirates»-ը:

Դատախազների խոսքերով՝ 37-ամյա ռուս մարմնավաճառը պարբերաբար Դուբայ է գնացել տուրիստական վիզայով եւ աշխատել է որպես մարմնավաճառ: Նա ինտիմ նկարներ է տեղադրել սոցցանցերում, որոնք ուղեկցել է հեռախոսի համարով եւ «աշխատանքի» արժեքով: Պարզվել է, որ նա 2 ամսվա ընթացքում այդպես 10 հազար ԱՄՆ դոլար է աշխատել:

2014 թվականի հոկտեմբերի 28-ին նրան զանգել է մի հաճախորդ եւ պայմանավորվել է հանդիպել Al Barsha շրջանի հյուրանոցներից մեկի համարում: Հաճախորդները 4 հայ տղամարդիկ են եղել, որոնք հարձակվել են կնոջ վրա եւ դանակով սպառնացել: Հետո դաժան ծեծի են ենթարկել եւ նրանից գողացել 31 հազար դիրհամ գումար: Դրանից հետո 4-ն էլ փախել են, սակայն նրանց հաջողվել է գտնել մեքենայի միջոցով:

Հարցաքննությունների ընթացքում այդ կինը խոստովանել է. որ աշխատել է որպես մարմնավաճառ ու արդյունքում հայերի հետ հայտնվել է մեղադրյալների աթոռին: Դատարանում նա հաստատել է, որ ինքն է նկարներ եւ հայտարարություններ տեղադրել համացանցում:

Հայաստանի քաղաքացիները հերքել են գողությանը իրենց մասնակցությունը: Նրանք ասել են, որ ուղղակի համացանցում տեսել են կնոջ գովազդը եւ որոշել են օգտվել նրա ծառայություններից, սակայն նրանք չեն թալանել եւ ծեծել մարմնավաճառին: Հետագայում մեղադրյալներից մեկը հարցաքննությունների ընթացքում խոստովանել է, որ «Նատալիին» ճանաչել է մինչեւ Դուբայ գալը: Նա ասել է, որ կինն իրեն թալանել է Մոսկվայում:

Դուբայի դատարանը հաշվի առնելով բոլոր փաստերը՝ որոշել է, որ եւ մարմնավաճառը, եւ գողերը մեկական տարվա ազատազրկման են դատապարտվում:

Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31