Երեւանի կենտրոնում գտնվող այս սրճարանի տերերը որոշել են իրենց մատուցած լանչը գովազդել՝ օգտագործելով ՀՀ ոստիկանապետ Վովա Գասպարյանի՝ արդեն պատմական ու թեւավոր դարձած «Սթափվե՛ք» բացականչությունը: Ուղղակի հրաշալի լուծում է: Սակայն դաժան մրցակցության պայմաններում այս սրճարանը ստանում է ակնհայտ առավելություն:
Որպեսզի երեւանյան այլ սրճարաններ չկորցնեն իրենց հաճախորդներին, առաջարկում ենք գովազդների տարբերակներ, որոնցում կարելի է հաջողությամբ օգտագործել թեւավոր դարձած այլ արտահայտություններ: Օրինակ՝ հաճախորդ գրավելու համար սրճարանի մուտքի մոտ կարելի է փակցնել հետեւյալ գրառումը՝ «Դու քաղցած չե՞ս: Իյա, իրո՞ք»:
Հրապարակումն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում: