Լրահոս
Օրվա լրահոսը

Տիգրան Խաչատրյանի տեսակցությունների վրա քննիչն արգելանք է դրել. «Հայկական ժամանակ»

Օգոստոս 01,2015 11:29

Մայիսի 2-ին Գորիսի «Սդղի գյոլ» կոչվող տարածքում տեղի ունեցած ծեծկռտուքի գործով կալանավորված  Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու՝ Տիգրան Խաչատրյանի պաշտպանը Վերաքննիչ քրեական դատարան բողոք է ներկայացրել:

Այս մասին երեկ ի պատասխան մեր հարցին ասաց պաշտպան Արմեն Մելքոնյանը՝ հավելելով, որ Վերաքննիչ դատարանից պահանջում են վերացնել իր պաշտպանյալի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը. «Եթե Վերաքննիչ դատարանը գտնի, որ կալանավորումը չպետք է վերացվի, ապա միջնորդել ենք գրավ կիրառել, 5 միլիոն դրամ ենք առաջարկել»,-ասաց Մելքոնյանը: Մեր հարցին ի պատասխան պաշտպանն ասաց, որ քննիչն արգելանք է դրել Տիգրան Խաչատրյանի տեսակցությունների, նամակագրության եւ հեռախոսազանգերի վրա: Պաշտպանը պատրաստվում է բողոքարկել նաեւ քննիչի այս որոշումը:

Մեր զրույցում Արմեն Մելքոնյանը նաեւ տեղեկացրեց, որ սույն գործով նշանակվել է դատահոգեբուժական փորձաքննություն պարզելու ՝ գործով տուժող Հարություն Զաքարյանը եւ Տիգրան Խաչատրյանը հոգեկան հիվանդությամբ տառապու՞մ են թե ոչ:

Հրապարակումն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31