Լրահոս
Օրվա լրահոսը

Այսօրվանից գործողության մեջ կմտնեն էլեկտրաէներգիայի նոր սակագներ. «Հայոց աշխարհ»

Օգոստոս 01,2015 10:46
energia

Չնայած սպառողները չեն վճարի դրանցով

Այսօրվանից գործողության մեջ կմտնեն էլեկտրաէներգիայի նոր սակագները։ Ինչպես հայտնի է, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշմամբ, օգոստոսի 1-ից ցածր լարման սպառողներին մատակարարվող հոսանքի ցերեկային սակագինը կլինի 48,78, իսկ գիշերայինը՝ 38,78 դրամ։
Իհարկե դրանք առայժմ չեն կիրառվի կամ որ ավելի ճիշտ կլինի ասել, կկիրառվեն, սակայն ոչ սպառողների համար։ Այն բանից հետո, երբ կառավարությունը որոշեց ստանձնել սակագների փոխհատուցման պարտավորությունը, սպառողները կշարունակեն վճարել նախկին գնով։ Այսինքն՝ ցերեկային սպառման դեպքում կլինի 41,85, գիշերայինի դեպքում՝ 31,85 դրամ։
Այդպես կլինի այնքան ժամանակ, քանի դեռ չի ստացվել առաջիկայում նախատեսվող աուդիտի եզրակացությունը։ Այլ հարցերի թվում աուդիտը պետք է պատասխանի, թե որքանո՞վ է հիմնավորված էլեկտրաէներգիայի թանկացումը, եւ ի՞նչ կլինի, եթե սակագները չբարձրացվեն։
Եթե պարզվի, որ բարձրացումն արդարացված էր, ապա այդ պահից կառավարությունը նախատեսում է դադարեցնել հոսանքի սակագնի, այսպես ասած, սուբսիդավորումը։ Հակառակ դեպքում մտադրություն ունի գործընթաց սկսել ավել վճարած գումարները հետ ստանալու համար։
Էներգետիկ համակարգում վերջին տարիներին կուտակված հարցերի պատասխանները ստանալու համար արդեն մեկնարկել է խորհրդատվական ընկերության ներգրավման գործընթացը։ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հայտարարել է միջազգային մրցույթ՝ աշխարհում առաջատար 5 ընկերություններից խորհրդատու ընտրելու համար։ Ակնկալվում է, որ օգոստոսի առաջին տասնօրյակում կստացվեն պատասխանները, եւ պարզ կդառնա մրցույթի հաղթողը։
Իհարկե, չի բացառվում նաեւ, որ այն չկայանա։ Դա կարող է լինել երկու դեպքում՝ եթե չներկայացվեն առաջարկներ, կամ դրանք չբավարարեն մրցույթի պահանջներին։

Ս. ԲԵԳԼԱՐՅԱՆ

Հրապարակումն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31