Լրահոս
Օրվա լրահոսը

Իրենց հողի վրա ապրող ու չխառնված արյունով հայերը պետք են աշխարհին. «Ազգ»

Օգոստոս 01,2015 10:36

Գիտական շրջանակներում մի նոր տեսություն է պտտվում, ու մինչ մենք ճոռթո խոսքերով «թնդացնում ենք անցյալի մեր փառքն ահարկու» կամ մանկական «քաշքշոցի» խաղն ենք խաղում ոստիկանների եւ մի խումբ ակտիվիստների մասնակցությամբ ու ներիշխանական ինտրիգներ կազմակերպում, պատկերացրեք` կան միջազգային գիտական շրջանակներ, որոնք հայի գենի մեջ ներդրված գաղտնիքի բացահայտումը դիտարկում են սեփական երկրների շահադիտական նպատակների ծիրում: Ըստ այդ տեսության (հուսով եմ`արձակուրդից հետո այս տեսության մասին առավել մանրամասն հրապարակում պատրաստել) աշխարհի զարգացման ճանապարհների մասին գիտելիքները կարող են գաղտնագրված լինել ինչպես հին ժողովուրդների թողած հնագույն կառույցների եւ նյութական մշակույթի առարկաների մեջ, այնպես էլ` հայոց այբուբենի ու հայերի ԴՆԹ-ի մեջ:

Վերջին երկուսն էլ վերծանելու ուղղությամբ այժմ հատկապես ամերիկյան գիտնականները, ըստ տեղեկատվական մի ֆիլմի. մեծ միջոցներ են ծախսում: Ու պատկերացրեք, դա անում են ոչ թե մեզ սիրելուց, այլ այն պատճառով, որ ըստ տարբեր տեղեկությունների` զարգացման հայտնի մոդելներն ու գյուտերը գիտնականները միշտ վերցրել ու վերցնում են հնագույն ազգերի գաղտնագրերից: Սակայն այժմ մի պահ նոր գաղափարների պակաս է զգացվում, աշխարհի զարգացման հետագայի մասին վեճեր կան, ոսկե միլիարդի տեսությունը զարգացնողները գնալիք ճանապարհի ընտրության վերաբերյալ բանավեճեր ունեն, ահա եւ «հարձակվել են» հայոց այբուբենի վրա, որի գաղտնարաններում արդեն կապեր են գտնվել այնտեղ ներդրված մաթեմատիկական եւ քիմիական գիտելիքների մասին, այժմ, էն էլ առանց մեզ, փորձում են մեր այբուբենի առաջադրած շատ գլուխկոտրուկները լուծել:

Կան հայտնի վարկածները, որ հայոց այբուբենը շատ հին է, այնտեղ աշխարհի հիմնարար գիտելիքների մի զգալի մաս է գաղտնագրված, ինչը հավանաբար չէր համընկնում քրիստոնեություն տարածողները նպատակների հետ, ու նրանք, սեփական նպատակներից ելնելով, ոչնչացրեցին հայերեն աղբյուրները` կամ այրեցին, կամ լցրեցին Եփրատը, միգուցե լավ իմանալով այդ գիտելիքների ուժն ու այն կրող ազգի նշանակությունը: Մեսրոպ Մաշտոցը, փաստորեն, այդ կորսված գրերն է նորից վերականգնել: Վարկածի կողմնակիցները ենթադրում են նաեւ, որ իրենց հարցերի պատասխանը կա նաեւ աշխարհի ամենահնագույն ազգերից մեկի ԴՆԹ-ում, որի վերջնական վերծանումը մոտ է: Մի խոսքով` ըստ այս վարկածի հեղինակների` քանի դեռ չեն վերծանվել հայոց գրերն ու հայի ԴՆԹ-ի առանձնահատուկ տեղեկատվությունը` իրենց հողի վրա ապրող ու չխառնված արյունով հայերը պետք են աշխարհին, այնպես որ` չզարմանաք, որ Հայաստանին նորանոր ու ահռելի պարտքեր տան` հարմար պայմաններով, իրենց շահից դրդված:

Մարիետա ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հրապարկումն ամբողջությամբ՝ «Ազգ» թերթի այս շաբաթվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31