Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքացիական նախաձեռնությունների մասին. «Պտիչկա» դնելու համար է ինչ-որ բան արվում». «Հայոց աշխարհ»

Օգոստոս 01,2015 10:20

Քաղաքագետ ԳԱՐԻԿ ՔԵՌՅԱՆԸ համաձայն չէ տարածված այն կարծիքին, թե Հայաստանում քաղաքացիական նախաձեռնություններն օր օրի հզորանում են եւ խրոխտ քայլերով գնում դեպի կայացած քաղաքացիական հասարակություն 

-Քաղաքացիական նախաձեռնությունները Հայաստանում, որպես կանոն, սկսվում եւ վերջանում են Երեւանի կենտրոնում՝ Բաղրամյան պողոտայում, Ազատության հրապարակում, անցնում սակավ մասնակցության պայմաններում եւ որեւէ շոշափելի արդյունք չեն արձանագրում։
Վերջին շրջանում ծավալված քաղաքացիական շարժումներից այդ առումով կարելի է առանձնացնել թերեւս էլեկտրաէներգիայի թանկացման դեմ շարժումը, որի արդյունքում հոսանքի սակագինը բարձրացավ 7 դրամով՝ նախատեսված 17-ի փոխարեն։
Քաղաքացիական նախաձեռնությունը պետք է ունենա իր հստակ ծրագիրը, քայլերի ճանապարհային քարտեզը, հաշվարկի այդ քայլերի արդյունավետությունը, հաջողության հասնելու իրական հնարավորությունները եւ լծակները։ Հայաստանում նման հաշվարկներ կարծես չեն կատարվում. ժամանակին՝ կոմունիստական հասարակության մեջ, «պտիչկա» դնելու արատավոր ավանդույթ կար. ձեւական ինչ-որ միջոցառում էին կազմակերպում, «պտիչկա» դնում ու մի կողմ քաշվում՝ առանց խորամուխ լինելու. պե՞տք էր, պե՞տք չէր, ի՞նչ արդյունք ունեցավ, օգտակար գործողության գործակիցն ինչքա՞ն էր եւ այլն։
Նույն տպավորությունն եմ ստանում՝ հետեւելով մայրաքաղաքի փողոցներում ժամանակ առ ժամանակ ակտիվություն դրսեւորող երիտասարդների խմբերին։ Բոլորը հասկանում են, որ ամառային այս տապին շատ դժվար է մարդկանց դուրս բերել փողոց եւ տեւական ժամանակ պահել այնտեղ, բայց, ինչպես տեսնում ենք, նման փորձեր արվում են։ Սա ավելորդ անգամ գալիս է ասելու, որ «պտիչկա» դնելու համար է ինչ-որ բան արվում՝ չհաշվարկելով վերջնական արդյունքները։

Լիլիթ ՊՈՂՈՍՅԱՆ

Հրապարակումն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31