Ի՞նչ տարբերություն Սերժ Սարգսյանի եւ Սուրիկ Խաչատրյանի միջեւ` քաղաքական եւ քաղաքական իրենց տիրապետած լծակների ու ունեցած ռեսուրսների, գործունեության առումով: Մեկը, ինչպես գիտենք, բացարձակ իշխանություն ունի Սյունիքում, ինչպես նաեւ ասում են` վայելում է «սյունեցիների բացարձակ մեծամասնության սերն ու հարգանքը», իսկ մյուսը բացարձակ իշխանություն ունի ողջ Հայաստանում եւ ասում են, «վայելում է հայաստանցիների բացարձակ մեծամասնության սերն ու հարգանքը»: Երկուսն էլ Հանրապետական են, երկուսն էլ կռված, երկուսի տեղաշարժվելուց էլ ճանապարհներ են փակվում, երկուսի ավտոշարասյուների հետեւից էլ բացականչում են` «վաախ», սիրով եւ հարգանքով, անշո՛ւշտ:
Բայց` ամենակարեւորը, Սուրիկ Խաչատրյանի մասով հաստատ գիտենք, Սերժ Սարգսյանի մասով` ասում են, որ նրանք երկուսն էլ կառչած են իշխանությանը: Այսինքն` ոչ մի գնով պատրաստ չեն այն բաց թողնել եւ ամեն գնով ցանկանում են պահպանել:
Հ. ԱՖՅԱՆ
Հրապարակումն ամբողջությամբ՝ «Ազգ» թերթի այս շաբաթվա համարում:
Կարդացեք նաև