Լրահոս
Օրվա լրահոսը

Սուբյեկտիվ իդեալիզմ

Օգոստոս 01,2015 10:00

Երկու հոգի ինչ-որ մի տեղ (ենթադրենք, «Առավոտի» իմ աշխատասենյակում) բանավիճում են: Մեկն ասում է՝ «Մամուլի շենքի մոտ կանգնած է սպիտակ «Նիվա», մյուսն ասում է՝ «Ոչ, այնտեղ կանգնած է սեւ «Մերսեդես»: Առաջինն առաջարկում է՝ «Գնանք, մոտենանք պատուհանին եւ կտեսնենք՝ մեզանից ով է ճիշտ»: Երկրորդը, թե՝ «Ես կարիք չունեմ մոտենալու պատուհանին, որովհետեւ ես վստահ եմ, որ իրավացի եմ, եւ այլ կերպ չի կարող լինել»:

Հայաստանում քաղաքական բանավեճը սովորաբար ընթանում է այս մակարդակով: Օրինակ՝ սահմանադրական փոփոխությունների մասին: «Ես չեմ ուզում կարդալ եւ քննարկել նախագծի նախնական տարբերակը, որովհետեւ այդ նախագծով Սերժ Սարգսյանը մտադիր է դառնալ…»: Պաշտոնը եւ դրա ենթադրվող «զորությունը» կախված է «չկարդացողների» եւ «չքննարկողների» երեւակայությունից: Հիրավի, եթե ես տեքստը «սկզբունքորեն» չեմ կարդում, ապա կարող եմ ենթադրել ցանկացած բան. օրինակ՝ որ նոր Սահմանադրությամբ ամենակարեւոր պաշտոնն է լինելու Շախմատի ֆեդերացիայի նախագահը, եւ նախատեսվում է, որ երկիրը կառավարվելու է Շախմատի տնից:

Հրապարակված տեքստն ընդամենը 52 համակարգչային էջ է, եւ չեմ կարծում, որ որեւէ մեկի առողջությանը կվնասի դա կարդալը: Գուցե դրանից հետո քննադատությունն ավելի համոզի՞չ կլինի: Թե չէ՝ մենք՝ լրագրողներս, դիմում ենք հասարակական կամ քաղաքական գործիչներին՝ խնդրելով մեկնաբանել նախագծի այս կամ այն կետը, իսկ նրանք ասում են՝ «ինձ մարդու իրավունքներից, դատական համակարգից, 100 տոկոսանոց համամասնականից չհարցնես, ես ոչինչ չգիտեմ, ինձ ոչինչ չի հետաքրքրում, ինձ հետաքրքրում է միայն, թե ինչ պաշտոն է ուզում զբաղեցնել Սերժ Սարգսյանը»: Կարծեմ, խորհրդային դասագրքերում նման մոտեցումը կոչվում էր «սուբյեկտիվ իդեալիզմ»:

Սահմանադրական փոփոխություններն իսկապես ամենակարեւոր թեման չեն մեր հասարակության համար: Կարծում եմ նույնիսկ, որ իշխանությանը եւ ընդդիմությանը այդ խնդիրն առանձնապես չի հուզում՝ պարզապես ամառ է, աշխարհացունց թեմաներ չկան: Այս խնդիրն ինձ հետաքրքիր է այնքանով, որքանով ցույց է տալիս մեր քաղաքական (եւ ինչո՞ւ միայն քաղաքական) մտածողության սահմանափակությունը: Որեւէ հարցում կանխակալ կարծիք, իսկ ավելի ստույգ՝ նախապաշարում ունենալով՝ մենք փակում ենք ականջներն ու աչքերը եւ սկսում ենք ոտքերով գետնին դոփել, քանի որ չենք ուզում լսել կամ տեսնել որեւէ բան, որը մեր իսկ սարքած կարծրատիպերից դուրս է գալիս: Եվ ստացվում է, որ միտքը գալիս զարկում է գանգի ոսկորին ու հետ է գնում:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (18)

Պատասխանել

  1. Տիգրան says:

    Նորից նույն տեսքը:
    Տրամաբանությանմեջ դա կոչվում ա թեզիսի նենգափոխում:
    Ափսոս:
    Ախր որևէ հիմք չկա տենց բաներ ասելու:
    եթե տողատակում ՀԱԿ-ն ա: /Եթե չէ կարող եք հստակեցնել թե ում մասին ա ոխոսքը/:
    Ապա այյն մի քանի հնբգամ հստակորեն հանեսա եկել ԲՈՎԱՆԴԱԿԱՅԻՆ թեզիսներով:
    էլ չեմ ասում իլուր.ամ կայքում հրապարակվող գնահատականներոից-Վահե գրիգորյան , Հրանտ Աբրահամյնա Արմեն Գրիգորյան և այլն:
    Էլ ինոչու եք ուրմեն նույն անհիմն բաները գրում:
    Դիտմամբ:որ չկայացած մարդիկ վերջապես Ձեր հոդվածների դեմ գրեն հանգստանան?ՃՃՃ
    Ի դեպ Դուք այդպես էլ ահամակարգված ԻՆՔՆԵՐԴ չեք գրում թե ԻՆՉՈՒ եք դեմ՞
    տենց ավելի հեշտ ա: Նահիմն թեզիս վերագրել ուրիշին ու փորձեք ջախջախել յան փառահեղ հաղթանակա տանելով:
    Իրոք ափսոսում մ եր մոտեցումների համար:

  2. Գեւորգ says:

    Հարգելի Աբրահամյան, կարծում եմ Դուք գոնե քաջ գիտակցում եք, որ խնդիրն այստեղ ամենեւին գրելը կամ կարդալը չէ: Հարցն այստեղ հավատի իսպառ բացակայությունն է, որի մասին բարձրաձայնեց Գոռիկ Հակոբյանը (երեւի մարդն այլեւս չդիմացավ!): Այս դեպքում ինչ էլ որ ասվի ու գրվի, միեւնույն է արդեն, ընկալվելու ու մեկնաբանվելու է միայն բացասական: Դա նշանակում է, որ ասողների ու գրողների լեգիտիմության հարցն է դիմակայության բուն առարկան եւ ոչ ձեւակերպումներն ու տեխնիկական դետալները, որի շուրջ ընթանում է ֆորմալ քննարկումը: Շարքային քաղաքացու համար բնավ հասկանալի ու կարեւոր չէ ինչ է գրվում կամ ընդունվում, այլ հուզում է ուղղակի հարցը – անցանկալի դեմքերն ու կարգերը պիտի փոխվեն արդյոք? Կգրեն ու հարկավոր “աչոկները կխփեն” իհարկե, սակայն վիճակը միայն կբարդանա …

  3. Հրանտ Պապիկյան says:

    Ընդիմադիրները ընդամենը հասկանում են, որ իրենց այսօրվա ռեսուրսներով, անձերով, գաղափարներով և ամենակարևորը՝ համակիրների քանակով, շատ հեռու են ընտրություններում հաջողության հասնելուց: Եթե նրանցից մեկնումեկը հույս ունենա, որ կարող է ինքը հաղթել ընտրություններում, անմիջապես փրփուրը բերանին կսկսի ժողովրդին բացատրել, թե ինչ դեմոկրատական ու լավն են այս փոփոխությունները և որ դրանց մեջ է ազգի փրկությունը….
    Փաստն այն է, որ այսօր մեր ընդիմություն կոչվածը ընդամենը ՛՛վլաստ՛՛-ի գալու մարմաջով տառապող, բայց դրա ոչ գաղափարական, ոչ էլ մարդկային ռեսուրսը չունեցող խղճուկ խմբակներ են, այն էլ Կռիլովյան առակի հերոսների պես՝ իրար խանգարող: Հո կրակը չե՞նք ընկել, որ նրանցից շատերին փոքր հասակից տատիկը ՛՛թագավոր բալա՛՛ է կոչել, իրենք էլ դրան հավատացել են….
    Բայց եթե մի պայծառ օր ի հայտ գա իրոք առողջ և հանրությանը վստահություն ներշնչող ուժ, ապա այս փոփոխոթյունները միայն օգտակար կլինեն այդ ուժին, քանի որ վստահ կլինի իր քվեների վրա և ի վերջո էդ անտեր ՛՛իշխանափոխությունը՛՛ կկատարվի ժողովրդի, այլ ոչ թե մի խումբ մարդկանց կամքով: Չէ՞ որ կա մի պարզ ճշմարտություն՝ խորհրդարանական համակարգը դեմոկրատիայի աստիճանով ավելի բարձր մակարդակ է, քան նախագահականը:
    Իսկ քանի դեռ չկա այդ առողջ ուժը, ստիպված ենք յոլա գնալ եղածի հետ, հո երկիրը առանց իշխանության չի՞ մնալու:

  4. Լևոն Մելքումյան says:

    Եթե տասնյակ տարիներ ես տեսել եմ, որ այնտեղ կանգնած է ՚սպիտակ Նիվա՚ , այն էլ ամեն գնով և ամեն այլանդակ, անազնիվ միջոցներով դրա համար դաժան պայքարելով, ապա եթե ինչ-որ հրաշքով այնտեղ ՚Մերսեդես՚ հայտնվի, դա կնշանակի, որ այդ ՚Մերսեդես՚ը այնտեղ է միայն ՚սպիտակ Նիվա՚ -ի տեղն ապահովելու համար: Այլ բան մտածելը հիմարություն կլիներ:
    Այդ տասնյակ տարիներից հետո, որպեսզի հավատամ, թե այնտեղ ՚սպիտակ Նիվա՚ չէ, կանգնացնողը տասնյակ տարիներ պիտի համոզիչ կերպով ինձ համոզի այդ բանում:

    ՛ը

  5. Գեւորգ says:

    Պապիկյան ջան, ինչին “մի հատ նայես պատուհանից” – երբ պիտի ասողի սֆաթին նայես, որից հետո եթե “մերսեդես” էլ տեսնես կանգնած, պիտի վստահ լինես որ “նիվա” է, կամ ավելի վատ՝ ներկած կարտոն: Ասել կուզի՝ ասելու նշանակությունն է արդեն սպառվել:

    • Հրանտ Պապիկյան says:

      Գևորգ ջան, քո ասելով սա վերջն ա՞, գնանք Կիևյան մոստ հերթ կանգնե՞նք…
      Թողնենք նախագահական երկի՞ր մնա: Է դրանից էինք բողոքում մի տարի առաջ…
      Կամ լավ, ասենք ասողի սֆաթը դուրդ չի գալիս: Իսկ նրա ընդիմախոսների սֆաթներին ուշադիր նայել ե՞ս: Ո՞վ ա էդ լուսավոր սֆաթը՝ Դավիթ հեղափոխական-Սանասարյանը՞, Վարդգես պարկող-Գասպարի՞ն, Սաքու՞նցը, Արգիշտի Կիվիրյա՞նը, Սեֆիլյան Ժիրո՞ն, Սաֆարյան Ստյոպի՞կը, Զուրաբյան Լյովա՞ն, Րաֆֆի՞ն, Հայրիկյա՞նը, կարող ա՞ Նիկոլը… մեծն Լեվո՞նը վերջապես…
      Շանթին ու էպոսագետին էլ չեմ ասում, հիվանդ մարդիկ են, թող բուժվեն: Յուլիա Տիմոշենկոներ էլ ունենք առնվազն երկու հատ:
      Մայդա՞ն անենք…. Լավ էս երկիրը հո փորձադաշտ չի, որ հայկական ՛՛ռազլիվի՛՛ Յացենյուկների ու Տուրչինովների ջրերն ընկնենք: Հրեն, տեսնում ենք թե որոշ երկրներ ինչ խերի մեջ կորել են դրանց ձեռը…
      Առաջարկդ ո՞րն ա եղբայր:

    • Հրանտ Պապիկյան says:

      Ամեն դեպքում՝ ճիշտը պատուհանից մի հատ նայելն ա…

  6. gib.gibindus says:

    Այսօրվա Հայաստանին սահմանադրություն պետք չէ: Ցանկալի է ունենալ “Ադաթների և սովորությունների ժողովածու”, որտեղ պարզ մտքեր են գրված: Չեմ կարծում, թե Սերժիկը, Սաշիկը, Լիցկան ու մնացածը Չինգիզ Խանից ավելի խելոք բաներ կարող են հնարել: Իսկ Չինգիզիկի մոտ, որը աշխարհն էր գրավում, գրված էր.`
    1. Չի կարելի միզելով հանգցնել խարույկը`հանգցնողի գլուխը ցխել քարով:
    2. Չի կարելի հագուստը լվալ գետում`լվացողի գլուխը ցխել քարով:
    Թե չէ ընկել սահմանադրությունից եք խոսում`մենկն էլ կմտածի,-“վայ քու, արա, էս ի՞նչ խելոք են հայերը”: Մի երկրում, որտեղ Լիցկայի բարեկամները դանակը մտցնում են ինչ որ մեկի հետանցքը և սպանում (կարդացել եմ այս թերթում) `ի՞նչ սահմանադրություն:

  7. Արսեն says:

    Հոդվածը կարդալուց հետո՝ զգացի որ դեժավյու է… Հետո հիշեցի որտեղ եմ հանդիպել… Նույն Արամ Աբրահամյանի կատարմամբ…))))… Ահա՝ http://www.aravot.am/2014/05/23/463342/
    Տպավորությունս այնպիսին է, որ Հեղինակը իր առաջ նպատակ է դրել՝ ՀՀԿ-ի ստեղծած զիբիլները՚ մարդկանց կարդալ տալ…
    Ես այդպես էլ չկարդացի Հովիկ Աբրահամյանի «կառավարության» ծրագիրը… Բոլր «ծրագիրը» կարդացածներին՝ հարցնում եմ… Ճիշտ չէի, որ չկարդացի? Դուք, որ կարդացիք և մասնակցեցիք դրա քննարկումներին… ՕԳՈՒՏ տվեց այն ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆԸ? Բարի խոստումների և ցանկությունների որ մասը իրագործվեց?…
    Նույն էշությունը լինելու է և այս դեպքում…
    Էլ մեկնաբանություն չգրեմ… նախորդ հոդվածի մեկնաբանությունները՝ առանց որևէ փոփոխության, կարող էի գրել և այստեղ….
    Բարի ընթերցանություն, «քննարկումներ» և «քվեարկություն»…))))…

    • bzjackal says:

      Էսքան էլ՝ «ղորթ»:
      Հետո էլ Արամ Աբրահամյանը կբողոքի, որ ԻՐԵՆ քննադատում են՝ առանց կարդալու: Կամ էլ թե՝ գրածը կապ չունի հեղինակի անձի հետ ու նմանօրինակ բաներ (Ըհը, ես էլ առաջ ընկա ենթադրություններով):
      Բայց դե «սկզբունքայնության» կամ «հետևողականության» գինն էլ կանխատեսելիությունն է, Արամ Աբրահամյան: Այ, եթե երբեմն քննադատություն ընդունած լինեիք (գոնե այն դեպքերում, երբ ներքուստ ընդունում եք)…
      Իսկ էսպես՝ եթե երգիչը 100 հատ նույն երգից է երգում, բոլորն էլ իրավունք ունեն 101-րդ անգամ չլսել ու ենթադրություն անել:

      • Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ says:

        Սիրելի bzjackal, խնդրում եմ, նշեք, թե որտեղ եմ ես գրավոր կամ բանավոր ձեւով որեւէ բանից բողոքել, եւ հատկապես որտեղ եմ ես բողոքել, որ ինձ քննադատում են: Հակառակը՝ մշտապես երախտապարտ եմ եղել՝ «Առավոտում» մեկնաբանություններ գրելու համար եւ, օգտվելով առիթից, կրկին իմ շնորհակալությունն եմ հայտնում:

        • bzjackal says:

          Եթե այս հոդվածն ինքը «որեէ բանից բողոքել» չէ (“մենք, լրագրողներս, հարցնում ենք… մեզ ասում են…” և այլն), ապա ներողություն եմ խնդրում ու Ձեր՝ ավելի ճիշտ բնորոշումը նախօրոք ընդունում եմ:
          Բայց ընդհանրապես՝ հենց այն էլ ասում էի, որ էդ «չկարդալ-ենթադրելը» երբեմն արդարացված է լինում:

  8. Գեւորգ says:

    Հ. Պապիկյանին՝
    1. //Գևորգ ջան, քո ասելով սա վերջն ա՞, գնանք Կիևյան մոստ հերթ կանգնե՞նք…// – Չե, այ ախպեր, ով ա ըտենց բան ասում, ավելի լավ է Կիեւյանի տակը գնանք` ուտել խմելու, համով – հոտով բաներ են տալիս: Պիտի հարցնես – բա փողը? Հավատացնում եմ, Հայերի ձեռը լիքը փող կա, թե ներսի դե դրսի: Պակասում է խելքը (թեեւ մտածում ենք որ խելոք ենք!) եւ ամենակարեւորը՝ հավատը, նաեւ՝ դաստիարակությունը:) Այ եթե այս երեք բաները միացնենք, ապա երկնքում կճախրենք (Կիեւյանի կարիքը կվերանա!)

    2. //Կամ լավ, ասենք ասողի սֆաթը դուրդ չի գալիս: Իսկ նրա ընդիմախոսների սֆաթներին ուշադիր նայել ե՞ս: Ո՞վ ա էդ լուսավոր սֆաթը՝ Դավիթ հեղափոխական-Սանասարյանը՞, Վարդգես պարկող-Գասպարի՞ն, Սաքու՞նցը, Արգիշտի Կիվիրյա՞նը, Սեֆիլյան Ժիրո՞ն, Սաֆարյան Ստյոպի՞կը, Զուրաբյան Լյովա՞ն, Րաֆֆի՞ն, Հայրիկյա՞նը, կարող ա՞ Նիկոլը… մեծն Լեվո՞նը վերջապես… Շանթին ու էպոսագետին էլ չեմ ասում, հիվանդ մարդիկ են, թող բուժվեն: Յուլիա Տիմոշենկոներ էլ ունենք առնվազն երկու հատ:// – Ասվածը հասկանում եմ հարգելիս, սակայն պիտի տարբերենք, որ նրանք շարժիչի դեր կատարողներ են (հեղափոխականները): Իսկ աշխատողները ուրիշները պիտի լինեն՝ նրանք պիտի փնտրվեն գտնվեն, որովհետեւ դա այն կատեգորիան է որը երբեք իրեն մեյդան չի նետում: Նրանք վարպետներն ու իսկական ուսուցիչներ են, ԻՄԱՍՏՈՒՆ եւ ՔՉԱԿԵՐ: Հայ ազգն ունեցել է այդպիսիներ: Հիմա էլ կգտնվեն անշուշտ, եթե իրենց կարիքը գիտակցվի, որն էլ նախորդ կետով է պայմանավորված:

    Հարգանքներս:

  9. Մարդ says:

    Մեկն ասում է՝ «Մամուլի շենքի մոտ կանգնած է սպիտակ «Նիվա», մյուսն ասում է՝ «Ոչ, այնտեղ կանգնած է սեւ «Մերսեդես»:
    Այսինքն ամեն մեկը իր էշն է քշում.
    Իսկ կոխքից անցնող երրորդ անձնավորությունն էլ մտածում է . «Գնամ մամուլի շենքի մոտից կանաչ ջորիս քշեմ էթամ քանի սրանք չեն ջոգել ապեեեր ……. »

  10. Manvel says:

    Այ Արամ էտ ինչ պատահեց որ սկսեցիր հիմարություններ դուրս տալ:Դուք կարդացել եք այդ չարաբաստիկ սահմանադրությունը? եվ ինչն է այնտեղ Ձեզ հիացրել? Ասացեք

    • Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ says:

      Հարգելի Մանվել, խնդրում եմ ցույց տալ իմ այս կամ որեւէ այլ հոդվածի արտահայտությունը, որտեղ ես իմ հիացմունքն եմ արտահայտել սահմանադրություն նախագծի նախնական տարբերակի 1-7-րդ գլուխների վերաբերյալ:

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31