Երեկ երբ նաիրիտցիները Կառավարության շենքի դիմաց ցույց էին անում, Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը կառավարության ներսից նրանց էր հետեւում:
Թվում էր, թե Օսիպյանն ինչ-որ մեկից թաքնվել էր, որ իրեն չնկատեն,
ու աչքը չէր կտրում բորբոքված նաիրիտցիներից: Մեր այն հարցին՝ ցուցարարների՞ց եք թաքնվում, Օսիպյանն ասաց. «Բա ես թաքնվո՞ղ եմ»:
Երեւի կիզիչ արեւից էր թաքնվում Օսիպյանը. երեկ շա՜տ շոգ էր:
Լուսանկարը՝ ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆԻ
«Առավոտ» օրաթերթ
31.07.2015