Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ադրբեջանի ակտիվացման պատճառները

Օգոստոս 01,2015 18:00

«Պատերազմի վերսկսման վտանգ միշտ էլ կա»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց «Հայազն» կուսակցության վարչության անդամ Արմեն Աղայանը, ով օրերս է վերադարձել Արցախից: Այս օրերին սահմաններում կրկին լարվածություն է, ու տարածաշրջանային զարգացումների ֆոնին ԼՂ հարցը կարծես նորից առաջ է մղվում. որոշ վերլուծաբաններ չեն բացառում անգամ լայնածավալ պատերազմական գործողությունների վերսկսումը: Հակառակորդի ակտիվության մասով մեր զրուցակիցը նկատեց. «Կարծում եմ՝ հակառակորդի հերթական ակտիվացումը ավելի շատ պայմանավորված է երկու հանգամանքով` մեկը բանակցության հերթական փուլին ընդառաջ՝ ավանդական դարձած ճնշումն է հայկական կողմի եւ միջնորդների վրա, մյուսը` նավթի գնի անկմամբ պայմանավորված ճգնաժամից իրենց ժողովրդի ուշադրությունը շեղելը:

Սրանց կարելի է գումարել Ռուսաստանի ակտիվանալու փորձերը տարածաշրջանում եւ դրան խանգարելու արեւմտյան փորձերը, որոնք արցախյան բանակցություններում նորից օրակարգ են բերել խաղաղապահների խնդիրը: Սակայն գրեթե վստահ եմ, որ նման քննարկումները այս անգամ էլ անպտուղ կմնան»,- ասաց նա:

Արմեն Աղայանի հետ հարցազրույցը ներքաղաքական թեմաներով 

«Առավոտ» օրաթերթ
31.07.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31