Լրահոս
Օրվա լրահոսը

«Սուպերդրույք» ծառայության շրջանակում ՎՏԲ-Հայաստան Բանկն արդեն վերադարձրել է հաճախորդներին 2 մլն դրամ

Օգոստոս 01,2015 11:28

«Ապառիկ վարկավորում» պրոդուկտի համար «Սուպերդրույք» ծառայության շրջանակում ՎՏԲ-Հայաստան Բանկում իրենց ապառիկ վարկերը բարեխղճորեն սպասարկող մոտ 1000 վարկառուներ ետ են ստացել վճարած տոկոսագումարների մի մասը:

«Սուպերդրույք» ծառայությանն անվճար միանալու և վարկի ողջ ժամկետի ընթացքում ժամանակին վճարումներ կատարելու դեպքում (նվազագույնը 6 ամիս) հաճախորդը ՎՏԲ-Հայաստան Բանկում ունեցած պարտավորությունների ամբողջական մարումից հետո ստանում է վարկի դիմաց վճարված տոկոսագումարի 10%-ը: Վարկի ժամկետանց օրերի քանակը չպետք է գերազանցի 7 օրացուցային օրը վարկի ողջ ժամկետի ընթացքում: Վերջին ամիսներին ծառայության շրջանակում բանկը հաճախորդներին է վերադարձրել ավելի քան 2 մլն դրամ:

Ծառայությանն անվճար կարելի է միանալ ՎՏԲ-Հայաստան Բանկի հետ համագործակցող ավելի քան 300 առևտրի կետերում ապառիկ վարկ ձևակերպելիս:

Ապառիկ վարկ ՎՏԲ-Հայաստան Բանկի հետ համագործակցող առևտրային կետերում կարելի է ձևակերպել մի քանի րոպեում` ներկայացնելով միայն անձը հաստատող փաստաթուղթ և սոցիալական քարտ:

«Սուպերդրույք» ծառայության մասին մանրամասներ կարելի է իմանալ բանկի www.vtb.am կայքում` «Ակցիաներ ու հատուկ առաջարկներ» բաժնում, իսկ բանկի գործընկեր առևտրի կետերի ցուցակը կարելի է գտնել այստեղ:

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ հանդիսանում է «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերը: Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 67 մասնաճյուղ:

 

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ
Գովազդի և հասարակայնության հետ կապերի բաժին
հեռ. 51-37-49 (ներք. 34 14)
էլ.-հասցե` [email protected]
կայք` www.vtb.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31