Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպես լրացնել յոդի պակասը օրգանիզմում

Օգոստոս 01,2015 11:30

Ինչպես կարելի է լրացնել յոդի պակասը օրգանիզմում, եւ ինչպես կարելի է նրա պարունակությունը հասցնել պահանջվող մակարդակին։ Այս հարցերը վերաբերում են այն երկրների մարդկանց, որոնք ունեն յոդի դեֆիցիտ: Այդպիսի երկրների շարքին է պատկանում նաեւ Հայաստանը, որտեղ չնայած աղը յոդացված է, բայց, այնուամենայնիվ, դեռ կան խնդիրներ: Հիշեցնենք, որ ամերիկացի բժիշկ Դ. Ս. Ջարվիսը աղի եւ քլորացված խմելու ջրի օգտագործումը առաջարկում էր սահմանափակել, քանի որ այն օրգանիզմից քայքայում է յոդը: Բժիշկը այն մարդկանց, որոնք ունեն յոդի դեֆիցիտ, առաջարկում է երեք միջոց, որից հետո կլրացվի այդ պակասը օրգանիզմում:

yod3

Այդ միջոցներից են յոդով հարուստ սննդամթերքների օգտագործումը: Ցանկացած ծովամթերք, ինչպես նաեւ բողկը, ծնեբեկը, գազարը, լոլիկը, սպանախը, կարտոֆիլը, սիսեռը, ելակը, սնկի տեսակները, հազարը, բանանը, կաղամբը, ձվի դեղնուցը, սոխը եւ այլն, պարունակում են տարբեր քանակությամբ յոդ: Յոդի քանակը, ըստ բժշկի, կարելի է լրացնել նաեւ մարմնի ոչ մեծ հատվածը յոդի թուրմով շփելով, դեղատներում վաճառվող յոդային պրեպարատների ընդունմամբ, ինչպիսիք են ձկան յուղը, յոդի լուծույթը, ինչպես նաեւ ջրիմուռի հաբերը։ Բայց նաեւ նա զգուշացնում է, որ առանց բժշկի թույլտվության չի կարելի ինքնաբուժում կատարել, քանի որ յոդի ավելցուկը եւս վտանգավոր է:
1880թ. ֆրանսիացի բժիշկ Լյուգոլը կազմել է նոր լուծույթ՝ յոդային կալիումի 10%-անոց լուծույթը խառնելով 5% տարրական յոդի հետ։ Այդ օրվանից այդ խառնուրդը լայնորեն օգտագործվում է։ Դեղագործները լավ գիտեն Լյուգոլի լուծույթի պատրաստման եղանակը։ Այն ազատ վաճառվում է դեղատներում։ Հայաստանում ոչ բոլոր դեղատներում են պատրաստում այս լուծույթը, ուստի անհրաժեշտության դեպքում կարող եք դիմել այն դեղատների դեղագործներին, որոնք պատրաստում են լուծույթը:

Yod

Օրգանիզմի աշխատունակությունը պահպանող յոդի չափը աննշան է, ուստի բժիշկը այն խորհուրդ է տալիս ընդունել շաբաթվա որոշակի օրերի։ Քիմիական զննման միջոցով հաջողվել է պարզել, որ օրգանիզմում դիտվում են միայն յոդի հետքեր (10 կաթիլից պակաս)։ Լյուգոլի յոդի լուծույթի դոզան մեկ կամ երկու կաթիլ է` ըստ մարմնի քաշի, օրինակ` 65 կիլոգրամ կամ պակաս քաշի դեպքում օրգանիզմի աշխատունակությունը պահպանող դոզան կկազմի ընդամենը մեկ կաթիլ, որը կարելի է ընդունել օրական մեկ անգամ, ուտելու պահին, յուրաքանչյուր շաբաթվա երեքշաբթի եւ ուրբաթ օրերին։ 65 կիլոգրամից ավելի քաշի դեպքում կարելի է ընդունել 2 կաթիլ։ Այստեղ կարեւոր է հիշել, որ մարդու օրգանիզմը շարունակում է գործել նաեւ օրգանիզմին անհրաժեշտ նյութերի նվազագույն պաշարի դեպում։

Ժողովրդական բժշկությունն առաջարկում է յոդի լուծույթն ընդունելու մի քանի եղանակ, որոնցից բժիշկ Ջարվիսը հիշատակել է դրանցից մեկը. մեկ բաժակ թթվաշ ջրի մեջ (1 բաժակ ջրին` մեկ թեյի գդալ խնձորի քացախ) ավելացնել մեկ խոշոր կաթիլ Լյոգոլի լուծույթ (կաթոցիկից)։ Ստացված լուծույթը լավ խառնել եւ խմել կումերով ուտելու ընթացքում՝ թեյ կամ սուրճ խմելուն զուգընթաց։

Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ
31.07.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31