Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

Հայաստանի պատանի մարզիկները Թբիլիսի մեկնել էին «Կարեւորը մասնակցությունն է» օլիմպիական կարգախոսով

Հուլիս 31,2015 23:01

Թբիլիսիում Եվրոպական պատանեկան օլիմպիական փառատոնը, ինչպես ասում են, հայաստանցիներիս համար չէր:

Մեր պատանի մարզիկները հանդես եկան վեց մարզաձեւերում՝ թենիս, լող, աթլետիկա, հեծանվային սպորտ, ձյուդո, սպորտային մարմնամարզություն ու ոչ մեկում ի վիճակի չեղան որեւէ մեդալ վաստակել: Մինչեւ այսօր մենք «ապրում» էինք եզրափակիչ փուլ անցած սպորտային մարմնամարզիկներ Արթուր Ավետիսյանի եւ Մհեր Թուդոյանի հետ կապվող հույսերով: Սպասելիքները հատկապես մեծ էին Արթուրից, որը օղակների վրա վարժության որակավորման փուլում ցույց էր տվել լավագույն արդյունքը եւ 1-ին տեղով էր մտել եզրափակիչ: Սակայն միանգամայն անհասկանալի, մեր պատանին հանդես եկավ անհաջող ու ամփոփիչ մրցաշարային աղյուսակում նահանջեց 8-րդ հորիզոնական: Նժույգաթափում նույն ցուցանիշով բավարարվեց նաեւ Մհերը:

Իսկ մինչ այդ, հենց առաջին գոտեմարտից թբիլիսյան տատամիին հրաժեշտ էր տվել ձյուդոիստ Ռոբերտ Կիրակոսյանը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031