Տավուշի մարզից պայմանագրային զինծառայողները, ովքեր Ադրբեջանի Ղազախի շրջանի սահմանագծում մարտական ծառայություն են իրականացնում, ասացին, որ Ղազախի սահմանամերձ գյուղերից մեծ է ներքին եւ արտաքին միգրացիան, այդ բնակավայրերում քիչ բնակիչներ են մնացել:
Հայ սահմանապահների դիրքերից լավ երեւում են ադրբեջանական գյուղերը: Պայմանագրային զինծառայողների վկայությամբ՝ իրենք Դովեղին եւ Բերդավանին սահմանակից Քեմեռլի գյուղում ցերեկը մարդկանց տեղաշարժ քիչ են տեսնում:
Հայ սահմանապահները հայտնեցին, որ Ղազախի սահմանամերձ 3 գյուղում, երեխաների թվի սակավության պատճառով, անցած ուսումնական տարվա ընթացքում դպրոցները չեն գործել:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ