Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Ոտքի՛, Հայաստան». «Մեր պայքարը մտնում է տևական փուլ»

Հուլիս 31,2015 19:35

«Ոտքի՛, Հայաստան» քաղաքացիական շարժման խորհրդի հայտարարությունը

Հարգելի հայրենակիցներ, արդեն 4-րդ օրն է ինչ ՀՀ Ոստիկանությունը խոչընդոտում է Հանրապետության հրապարակի կենտրոնում էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ նստացույցի իրականացմանը: Ոստիկանությունը կենդանի պատնեշ է ստեղծել ցուցարարների առջև և ապօրինաբար անտեսում է հավաքների ազատության մասին ՀՀ օրենքի 24-րդ հոդվածով պաշտպանված քաղաքացիների սահմանադրական իրավունքը:

Մեր պայքարը մտնում է տևական փուլ:

Andrias

 

«Ոտքի՛, Հայաստան» քաղաքացիական շարժման խորհուրդը, հետամուտ լինելով պատասխանատվության հավասարության սկզբունքին, յուրաքանչյուր 4 օրը մեկ հերթափոխելու է հավաքի կազմակերպիչների կազմը: Հուլիսի 31-ի ժամը 18:00-ից մինչև օգոստոսի 4-ժամը 18:00-և հավաքի կազմակերպիչներն են լինելու՝ Դավիթ Հովհաննիսյանը, Վահագն Լևոնյանը և Տիգրան Գագիկ Եղիազարյանը:

Օգոստոսի 1-ից «Ոտքի՛, Հայաստան» քաղաքացիական շարժումը առաջ է քաշելու էներգետիկ համակարգի բարեփոխման նոր և ավելի հիմնարար պահանջներ, որոնք բխում են հանրության շահերից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031