Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ՀՀ կառավարության և ՄԱԿ-ի միջև ստորագրվել է հնգամյա համագործակցության նոր ծրագիր

Հուլիս 31,2015 19:03

Կառավարությունում այսօր ստորագրվել է «Հայաստան-Միացյալ ազգերի կազմակերպություն. 2016-2020 թթ. Զարգացման աջակցության ծրագիր»ը: Փաստաթուղթը ստորագրել են ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը և Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող պարոն Բրեդլի Բուզետտոն:

Ծրագրի ստորագրման արարողության ընթացքում Հովիկ Աբրահամյանը գոհունակությամբ է նշել, որ Հազարամյակի զարգացման նպատակների իրականացման գործում, մասնավորապես՝ համընդհանուր տարրական կրթության ապահովման, մանկական մահացության կրճատման, մայրական առողջության բարելավման և մալարիայի, ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի և այլ հիվանդությունների դեմ պայքարի մասով Հայաստանն արձանագրել է էական առաջընթաց: Վարչապետի խոսքով՝ ՀՀ կառավարությունը մեծապես կարևորում է «Հետ–2015» զարգացման օրակարգը և կայուն զարգացման նպատակները, ինչպես նաև պատրաստակամ է՝ այս տարվա սեպտեմբերին դրանց ընդունումից հետո, ազգայնացնել ու ձեռնամուխ լինել այդ նպատակների կատարմանը: «Այսօր մենք հավաքվել ենք նաև նշանավորելու Հայաստան–ՄԱԿ համագործակցության նոր փուլի սկիզբը: ՄԱԿ-ի զարգացման օժանդակության 2016-2020 թվականների շրջանակային փաստաթուղթը հանդիսանում է Հայաստանի և ՄԱԿ-ի միջև առաջիկա հինգ տարիների համար համագործակցության ուղեցույց: Հայաստան-ՄԱԿ զարգացման ոլորտի համագործակցության ակնկալվող յոթ հիմնական «արդյունքները», միասնաբար սահմանվել են ՀՀ կառավարության, ՄԱԿ-ի հայաստանյան թիմի և քաղաքացիական հասարակության կողմից: ՄԱԿ-ի Զարգացման աջակցության ծրագրի հիմքում են նաև հինգ ծրագրային սկզբունքներ՝ մարդու իրավունքների պաշտպանություն, կանանց և տղամարդկանց հավասարություն, շրջակա միջավայրի կայունություն, արդյունքներին միտված կառավարում և կարողությունների զարգացում»,- ասել է Հովիկ Աբրահամյանը՝ ավելացնելով, որ այս փաստաթուղթն իր մեջ ներառում է այն ոլորտները, որոնք նախանշված են ՀՀ 2014-2025 թվականների հեռանկարային զարգացման ռազմավարական ծրագրում, որը ՀՀ կառավարությունն ընդունել է 2014 թվականին: Վարչապետի խոսքով՝ այն թվով երրորդն է նման ձևաչափով՝ 2005-2010 և 2010-2015 թվականների համար կազմված փաստաթղթերի շարքում, և, ինչպես իրեն են զեկուցել, նախորդ 2 հնգամյակային փաստաթղթերի ամփոփումը ցույց է տվել, որ Հայաստանը զգալի առաջընթաց է արձանագրել հասարակական կյանքի մի շարք ոլորտներում: Կառավարության ղեկավարը վստահություն է հայտնել, որ ստորագրվող փաստաթուղթը նույնպես իր կարևոր ներդրումը կունենա Հայաստանի բնակչության բարեկեցության ապահովման գործում:

Storagrum1

Իր հերթին, Բրեդլի Բուզետտոն նշել է, որ այս փաստաթուղթը կազմում է Հայաստանի և ՄԱԿ-ի միջև համագործակցության շրջանակը և արտացոլում  փոխգործակցության տեսլականը: «Տեղին է, որ ստորագրման այս արարողությունն անցկացվում է Կայուն զարգացման ազգային խորհրդի նիստից հետո, որի ժամանակ առաջընթաց արձանագրեցինք մեր նպատակների իրականացման ուղղությամբ: Այս ծրագիրը ՄԱԿ-ի օժանդակությունը պլանավորելու ռազմավարական գործիքն է: Փաստաթուղթը հանդիսանում է ՀՀ  կառավարության, Քաղաքացիական հասարակության և ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի համատեղ աշխատանքի արգասիքը: Ծրագիրը ճանաչում է Հայաստանի արձանագրած առաջընթացը, արձանագրում նորարարական լուծումներ՝ ի պատասխան ՀՀ-ի առջև ծառացող մարտահրավերների»,- նշել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողը:

Հնգամյա ծրագրի բյուջեն կազմում է 119 մլն դոլար:

ՀՀ Կառավարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031