Լրահոս
Օրվա լրահոսը

«Սուրբ Ղազարը Հայաստանից. մի կտոր Հայաստան՝ Վենետիկում». The Independent

Հուլիս 31,2015 18:30

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին Սուրբ Ղազար հայկական կղզին ձեռք է բերում հատուկ նշանակություն: Մխիթարյան միաբանությունը դարձել է հայ գիտության գոյատեւման խորհրդանիշը եւ կարեւոր կենտրոն: Այս մասին «Սուրբ Ղազարը Հայաստանից. մի կտոր Հայաստան՝ Վենետիկում» հոդվածում գրել է The Independent-ը:

Նախկինում կղզին եղել է բորոտավորների կղզի, եւ իր անունն էլ ստացել բորոտավորների հովանավոր Սուրբ Ղազարից: 1717-ին Վենետիկի խորհուրդը նվիրել է այն հայ վանական Մխիթարին, որը 20 հայ վարդապետների հետ տեղափոխվել է այստեղ, կառուցել վանքը եւ այն դարձրել հայ ժողովրդի մշակութային եւ հոգեւոր վերածննդի կենտրոն:

Նույնիսկ Նապոլեոնն է իր արշավանքի ժամանակ տպավորվել է հայկական վանական համալիրով եւ 1797 թվականին Սուրբ Ղազարը հռչակել է ակադեմիական հաստատություն ու փրկել ավերումից: Այսօր Սուրբ Ղազար կղզում բնակվում է 12 վարդապետ եւ հինգ նորեկ, ովքեր էլ պահպանում են վանքի 200 հազար գրքերը,  4,5 հազար հազվագյուտ ձեռագրերը եւ էզոթերիկ գանձերի անօրինակ հավաքածուն:

Միաբանության ոգին կազմում են նրա երեք գրադարանները՝ գլխավոր գրադարանը, որտեղ փայտյա գրադարակների վրա շարված են եվրոպական գրականության հազվագյուտ հատորներ բոլոր ոլորտների վերաբերյալ, Բայրոնի սենյակը եւ Ձեռագրերի կլոր սենյակը, ուր պահվում է հայկական ձեռագրերի կարեւորագույն հավաքածուներից մեկն աշխարհում:

Մխիթարյանների միաբանությունում է գտնվում նաեւ Հեսիոդոսի, Հովհաննես Ոսկեբերանի եւ Փիլոն Ալեքսանդրացու հայերեն վաղ թարգմանությունները, որոնց բնօրինակները կորած են:

Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031