Քիչ առաջ Հանրապետության հրապարակում միջադեպ է գրանցվել՝ ՀՀԿ տատիկի մասնակցությամբ:
Նա հրապարակ էր գնացել բողոքի ակցիա իրականացնող «Ոտքի՛, Հայաստան» քաղաքացիական նախաձեռնության անդամներին նախատելու ու փորձել է պոկել ցուցարարների փակցրած «Սերժ Սարգսյան սուտասան» պաստառը: ՀՀԿ տատիկի գործողությունները կանխել են ոստիկանները:
Նախաձեռնության անդամ Դավիթ Սանասարյանը Aravot.am-ին պատմեց, որ ոստիկանները տատիկին թույլ չեն տվել դիպչել պաստառին ու նրան հեռացրել են տարածքից. «Ոստիկանները թույլ չտվեցին, որ պատռի, մենք նորից փակցրել ենք»:
Նա ասաց, որ իրենց հետագա գործողությունների մասին առաջիկա ժամերին հայտարարություն կանեն, իսկ այսօր իրենց միացող ու աջակցություն հայտնող քաղաքացիների թիվն ավելացել է:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ