Հարց. Պարոն Քոչարյան, Բելգիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումից հետո Թուրքիան Բելգիայից հետ չկանչեց իր դեսպանին, ինչպես սովորաբար անում է։ Ինչպե՞ս կմեկնաբանեք դա։
Շավարշ Քոչարյան. Թուրքիայի իշխանությունները Բելգիայից հետ չկանչեցին իրենց դեսպանին, որովհետև հաշտվել են այն իրականության հետ, որ Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացն անշրջելի է, և սկսել են գիտակցել, որ Ցեղասպանության հարցի լուծումը այդ ողբերգությունը ճանաչած երկրների մայրաքաղաքներից տեղափոխվում է Թուրքիայի մայրաքաղաք:
ՀՀ ԱԳՆ