Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Աշխատանքներ են տարվում, որպեսզի ՀՀ Միգրացիոն ծառայությունը 19 եզդիների տրամադրի փախստականի կարգավիճակ

Հուլիս 31,2015 17:31

Հուլիսի 30-ին «Սինջար եզդիների ազգային միավորում» հասարակական կազմակերպության ջանքերով Հայաստան են տեղափոխվել  եզդիների երեք ընտանիք, ովքեր Իրաքի եզդիաբնակ Շանգալի մարզից տեղահանվել էին դեռևս նախորդ տարվա օգոստոս ամսին:

Կազմակերպությունը այժմ  փախստականներին ապահովել է կացարանով և սննդով:

Եզդի փախստականները նշում են, որ իրենք ուրախ են, որ այժմ հայտնվել են հայերի շրջանում և իրենց որևէ վտանգ չի սպառնում:

Փախստականներից 17 ամյա Ֆադլ Բշարը նշում է, որ Իրաքում իրենք ճնշումների էին ենթարկվում, թե արաբների և թե քրդերի կողմից. «Անցած տարվանից հետո ճնշումները շարունակվում են, այսօր էլ ոչ ոք չի կարող երաշխավորել, որ եզդիների ցեղասպանությունը չի կրկնվի: Շանգալում մեզ վրա հարձակվում էին արաբ մահմեդականներ, Քուրդիստանում՝ քուրդ մահմեդականներ»,- ասում է եզդի երիտասարդը՝ ավելացնելով, որ իրենք տեղյակ են, թե ինչպիսի անվտանգ պայմաններում են ապրում իրենց հայաստանցի ազգականները:

Նա նաև հույս հայտնեց, որ ՀՀ իշխանությունները իրենց փախստականի կարգավիճակ կտան և հնարավորություն կտան պաշտպանված լինել մինչև կազատագրվի Շանգալը:

Այժմ աշխատանքներ են տարվում, որպեսզի ՀՀ Միգրացիոն ծառայությունը 19 քաղաքացիներին փախստականի կարգավիճակ տրամադրի: Կազմակերպությունը համագործակցում է նաև ՀՀ ՄԱԿ փախստականների գրասենյակի հետ:

 

«Սինջար եզդիների ազգային միավորում» հասարակական կազմակերպություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031