Լրահոս
Օրվա լրահոսը

Տեղի ունեցավ սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի նիստը

Հուլիս 31,2015 17:15

Հուլիսի 31-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի ղեկավարությամբ տեղի ունեցավ Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը:

Սիրիահայ երեխաների ամառային հանգստի կազմակերպման վերաբերյալ զեկուցումով հանդես եկավ ՀՀ սփյուռքի նախարարության Մերձավոր և Միջին Արևելքի հայ համայնքների վարչության պետ Լևոն Անտոնյանը: Նա անդրադարձավ Սիրիայում ընթացող պատերազմի հետևանքով Հայաստան տեղափոխված սիրիահայ երեխաներին հոգեկան ծանր վիճակից դուրս բերելու, նրանց հանգիստը կազմակերպելու ուղղությամբ կատարված աշխատանքներին: Զեկուցողը մասնավորապես նշեց. «Ամառային ճամբարների կազմակերպման նպատակն էլ հենց սիրիահայ երեխաներին հոգեբանական աջակցության ցուցաբերումն է՝ տեղացի հայ երեխաների հետ համատեղ ամառային հանգիստի ապահովման և առավել արագ նոր միջավայրում հարմարվելու համար: ՀՀ սփյուռքի նախարարության «Արի տուն» հայրենաճանաչության ծրագրի շրջանակներում 1-5-րդ փուլերում «Արի տուն» ճամբարում արդեն եղել են 78 սիրիահայ պատանիներ և աղջիկներ, իսկ վերջին փուլերին սպասվում է ևս 40 սիրիահայ երեխաների մասնակցություն: Ձեռք են բերվել նաև պայմանավորվածություններ սիրիահայ անապահով ընտանիքների երեխաների ամառային հանգիստը «Գուգարք» և «Տիրամայր Հայաստանի»-ի ճամբարներում կազմակերպելու վերաբերյալ: «Գուգարք» մանկական ճամբարում նրանց հանգիստը կազմակերպելու հարցում նախարարությանն աջակցություն են ցուցաբերում ՄԱԿ-ի ՓԳՀ հայաստանյան գրասենյակը և «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» ՀԿ-ն:

ՄԱԿ-ի ՓԳՀ հայաստանյան գրասենյակը պատրաստակամություն է հայտնել 8000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամի սահմաններում ֆինանսական աջակցություն ցուցաբերել ուղղված սիրիահայ երեխաների երկշաբաթյա ամառային հանգիստը կազմակերպելուն: Այդ աջակցության շրջանակներում «Գուգարք» մանկական ճամբարն այս տարի պատրաստ է տեղացի երեխաների հետ օգոստոսի 15-ից՝ երկու փուլով` հյուրընկալել սիրիահայ 8-15 տարեկան 80 երեխաների: «Տիրամայր Հայաստանի» կենտրոնն, ի դեմս ճամբարի պատասխանատու Քույր Արուսյակ Սաջոյանի, պատրաստակամություն է հայտնել օգոստոսի 20-ից մեկ շաբաթով Ծաղկաձորի ամառային ճամբարում ընդունելու նաև սիրիահայ անապահով ընտանիքների 100 երեխաների»:

Իրականացված աշխատանքների և նախատեսվող ծրագրերի մասին զեկուցեց Հայ օգնության միության Հայաստանի շրջանային վարչության ատենապետ Նարինե Գալստյանը: Նա մասնավորապես նշեց. «Սիրիական տագնապի առաջին իսկ օրերից ՀՕՄ-ը աջակցություն է ցուցաբերել Հալեպի, Դամասկոսի, Լաթաքիայի, Գամիշլիի և այլ շրջանների 27 հայկական վարժարաններին: Օգնություն է ցուցաբերվել սիրիահայերին «Տաք ճաշ», «Տաք տուն», «Տաքուկ բնակարան» և այլ ծրագրերով : Գործում են ձեռագործության դասընթացներ սիրիահայ կանանց համար»:

«Հալեպ» հայրենակցական բարեսիրական ՀԿ-ի նախագահ Անի Բալըխյանը զեկուցեց իրականացված աշխատանքների և նախատեսվող ծրագրերի մասին: Զեկուցողը ներկայացրեց 2013թ. Հայաստանում գրանցված «Հալեպ» կազմակերպության բարեգործական ծրագրերը, որոնք ուղղված են սիրիահայ ընտանիքներին սոցիալ հոգեբանական աջակցություն ցուցաբերելուն, բնակարանով, առաջին անհրաժեշտության իրերով և զբաղվածությունն ապահովելուն :

Ամփոփելով նիստը՝ ՀՀ սփյուռքի նախարարը կարևորեց սիրիահայերին աշխատանքով, կացարանով ապահովելու հարցերը, հորդորեց բոլոր գերատեսչությունների ներկայացուցիչներին ուշադիր և սրտացավ լինել :

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031