Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Սադոյանը տաքացավ եւ սկսեց բղավել. «Հանձնաժողովը քանի՞ գլխանի է»

Հուլիս 31,2015 17:08

Այսօր Հանրային խորհրդում քննարկում էր կազմակերպվել էլեկտրաէներգիայի սակագնի շարունակական բարձրացման, ՀԷՑ-ում աուդիտի թեմայով:

Հանրային խորհրդի անդամ Արշակ Սադոյանը քննարկմանը ներկա ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի ֆինանսական վերլուծության վարչության պետ Հայկ Ղոսալմյանին հարցրեց. «Սակագնի բարձրացումը պետք է լինի հավասարաչափ՝ 3 տարվա ընթացքում, հիմա խի՞ եք անում»:

Հանձնաժողովի անդամը պատասխանեց. «Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը մեր էներգահամակարգում, որոշում է կայացվել մեկ տարվա ընթացքում ամբողջությամբ փոխհատուցել»:

Արշակ Սադոյանը բարկացավ. «Ի՞նչ, ո՞վ է որոշել հանձնաժողովը՞, հայ ժողովուրդը՞, թե՞ կառավարությունը: Ո՞վ ա ձեզ իրավունք տվել որոշելու, որ եթե հիմա Ռուսաստանում ծանր վիճակ է, պետք է 1 տարում ամբողջությամբ փոխհատուցել: Որովհետեւ իրենք սանկցիաներ ունեն, մենք պետք է մեր ամբողջ ունեցածը 1 տարում տա՞նք: Այսինքն, դուք հիմա պատասխանում եք, որ քանի որ մեր էներգահամակարգը տվել ենք օտարին, օտարին պետք է իրենց երկրում, որ մի տարում սաղ փողերը հետ բերի, նրանք սպառնում են, որ ՀՀ-ում էներգահամակարգը կանջատեն, որպեսզի բնականոն աշխատի…Ի դեպ, հիմա էլ հովհարաձեւ անջատումներ են, որ ասեն՝ գիտեք ինչ, խիստ անհրաժեշտ է: Հիմա հարցնում եմ՝ ո՞վ է իրավունք տվել որոշելու՝ 1 տարվա մե՞ջ պետք է փոխհատուցի, թե՞ 3 տարում»:

Հանձնաժողովի անդամը պատասխանեց, որ իրավիճակն է այդպես պարտադրել: Քննարկման մասնակիցները հետաքրքրվեցին՝ պայմանագրում նշվա՞ծ է, որ այդպես պետք է լինի՝ Հայկ Ղոսալմյանը պատասխանեց, որ պայմանագրում նման բան չկա. «Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն է որոշել»:

Armen_Pogosyan-2

Արշակ Սադոյանը սկսեց բղավել. «Քանի՞ գլխանի է: Հայ ժողովրդին գցում է պայթյունավտանգ իրավիճակի մեջ»:

Վիճաբանությանը միջամտեց էներգետիկայի եւ բնական պաշարների փոխնախարար Արեգ Գալստյանը: Նա հորդորեց սադոյանին տոնը փոխել. «Հրավիրել եք մեզ աշխատանքային մթնոլորտում քննարկելու: Կարծիք է հայտնում հանձնաժողովի անդամը: Իրավական կարգավորման նորմաներ կան, իրենք այդ նորմաներով են շարժվում»:

Արշակ Սադոյանը ներողություն խնդրեց՝ ձայնը բարձրացնելու համար՝ պատճառաբանելով, որ գերլարված է եղել օրը:

Նա ասաց, որ այնուամենայնիվ,վնասի փոխհատուցումը 1 տարում մարել, թե 3 տարում՝ պետք է որոշվի քննարկումների արդյունքում, ոչ թե մենակ հանձնաժողովը:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031