Լրահոս
Օրվա լրահոսը

Վենետիկի հանձնաժողովն առաջարկել է հանել ընտրությունների երկրորդ փուլի մասին դրույթը սահմանադրության նախագծից. Սիվիլնեթ

Հուլիս 31,2015 17:05

Վենետիկի հանձնաժողովը հրապարակել է իր նախնական գնահատականը Հայաստանում ներկայացված նոր սահմանադրության փոփոխությունների 1-7-րդ գլուխների վերաբերյալ:

Իր գնահատականի եզրակացությունում Վենետիկի հանձնաժողովը ընդգծում է այն կետերը, որոնք պետք է փոփոխվեն: Հանձնաժողովն առաջարկում է հանել «քվեարկելու և Ազգային ժողովի թեկնածու լինելու սահմանափակումները»:

Վենետիկի հանձնաժողովը նշում է նաև, որ ընտրական համակարգը մանրամասն չպետք է սահմանվի Սահմանադրության մեջ:

Նշվում է, որ «Առավել մեծ թվով ձայներ հավաքած կուսակցությունների և կուսակցությունների դաշինքների միջև ընտրությունների երկրորդ փուլի մասին դրույթը պետք է հանվի»: [«Եթե Ազգային ժողովի ընտրությունների առաջին փուլի արդյունքում կայուն խորհրդարանական մեծամասնություն չի ձևավորվում, ապա անցկացվում է քվեարկության երկրորդ փուլ, որին մասնակցում են առավելագույն ձայներ ստացած երկու կուսակցությունները կամ կուսակցությունների դաշինքները», նոր սահմանադրության նախագծի 89/4 հոդված]:

«Ազգային ժողովում նրա գումարման ողջ ընթացքում նոր խմբակցություններ ձևավորելու արգելքը պետք է հանվի, քանի որ դա կսահմանափակի պատգամավորի մանդատի ազատությունը»,- նշված է եզրակացությունում:

Վենետիկի հանձնաժողովը Հայաստանի իշխանություններին կոչ է անում շարունակել քննարկումը քաղաքական բոլոր ուժերի և քաղաքացիական հասարակության հետ՝ հստակեցնելու բոլոր թյուրըմբռնումները և բարեփոխման համար ապահովելու հնարավորինս լայն աջակցություն:

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031