Լրահոս
Օրվա լրահոսը

Պարույր Հայրիկյան. «Սահմանադրական փոփոխություններն առողջ նպատակ չեն հետապնդում» (Տեսանյութ)

Հուլիս 31,2015 14:43

«Մեր հանդիպումն այսօր կարող էր տեւել առավելագույնը 40 րոպե, այնպես որ՝ ոչ մի արդարացում չկա»,- լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի եւ ԱԻՄ անդամների հանդիպման հետաձգմանն, ասաց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը:

Հիշեցնենք՝ հուլիսի 31-ին Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովը եւ ԱԻՄ անդամները պետք է հանդիպեին: Այդ հանդիպման պատճառով ԱԻՄ-ը չեղյալ հայտարարեց հուլիսի 30-ին հայտարարած հավաքը եւ երթը: Պարույր Հայրիկյանին տեղեկացրել էին, որ Սահմանադրական դատարանը շատ կարեւոր նյութեր է ստացել Վենետիկի հանձնաժողովից, եւ բոլոր աշխատակիցները պետք է զբաղվեն այդ նյութերի ուսումնասիրությամբ: ԱԻՄ առաջնորդին առաջարկել են հանդիպումը 1 շաբաթով հետաձգել:

Hayrikyan«Այստեղ մենք բոլորս ականատեսն ենք այն բանի, որ ոչ միայն մեր ներկայացրած առաջարկներն են անբեկանելի, որ դրանց դեմ որեւէ առարկություն չի կարող լինել, այլ այն, որ այդ ճշմարտությունն ուզում են թաքցնել ձեզնից եւ ձեր միջոցով ժողովրդից: Դա է հիմնական նպատակը: Եվ մենք այս փաստից ելնելով պիտի լուրջ մտահոգվենք»,- ասաց Պարույր Հայրիկյանը:

Ըստ նրա՝ այստեղ կա 1 մտահոգություն՝ մի բան իրականացնել, որն առողջ չէ. «Իշխանությունների նախաձեռնած սահմանադրական փոփոխություններն առողջ նպատակ չեն հետապնդում, այլապես նրանք այս տեսակ քայլերի չէին դիմի»:

Պարույր Հայրիկյանի կարծիքով՝ հանձնաժողովին սարսափեցրել է այն, որ հրապարակային քննարկում է տեղի ունենալու. «Խավարի եւ լույսի տարբերությունն ակնհայտ պիտի երեւար: Մի կողմում՝ նրանք ներկայացրել են խավարը մարմնավորող նախագիծ, այստեղ լույս է երեւում՝ քաղաքացի դու երկրի տերն ես»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031