Լրահոս
Օրվա լրահոսը

Կարճվեց Գյումրու փոխոստիկանապետի կեղծ ցուցմունքով հարուցված քրեական գործը (Տեսանյութ) 

Հուլիս 31,2015 14:15

Հոսանքի թանկացման դեմ պայքարող գյումրեցի նստացուցարար, տնտեսական գիտությունների թեկնածու, դոցենտ Կարեն Պետրոյանի նկատմամբ խուլիգանության  հոդվածով հարուցված քրեական գործը կարճվել է: Այն ի սկզբանե գյումրեցի ակտիվիստները որակել էին որպես շինծու մեղադրանք՝ կարճելու համար ժամանակ տալով  իշխանություններին:

Այսօր Գյումրու Թատերական հրապարակում հրավիրած բացօթյա մամուլի ասուլիսի ժամանակ Կարեն Պետրոսյանը տեղեկացրեց, որ իր նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է, գործը կարճվել է, սակայն իրեն դեռ փոստով չի ուղարկվել որոշումը: Կարեն Պետրոսյանը մեկ անգամ եւս կրկնեց, որ գործը շինծու էր: «Պիտի հասկանան, որ սուտ ցուցմունքներով գործ սարքելը մտավորականի նկատմամբ, կապ չունի անձը ով է, որովհետեւ անձի գործոնը չէ, անձի կարգավիճակի գործոնն է, ո՛չ իրավական, ո՛ր բարոյական, ո՛չ էլ քաղաքացիական ոչ մի նորմով ընդունելի չէ: Սա մեր մոտեցումն է եւ ուրախ ենք, ճշմարտությունը եւս այս պարագայում հաղթանակեց: Մեր երկրի քաղաքացիներն էլ պիտի գիտենան, որ եթե քո պայքարը ազնիվ է, արդար է, քեզ մեծ հաշվով ոչինչ չի սպառնում, որովհետեւ բացի այս ամեն ինչից, կա մեր ազգին հատուկ Աստծո գործոնը, որովհետեւ մենք երբեք չենք անտեսում», -ասաց Կարեն Պետրոսյանը: Հիշեցնենք, որ նրա նկատմամբ քրեական գործ էր հարուցվելի  Հոդված 258-ի՝ Խուլիգանության 2-րդ կետով, այն է՝

2. Հասարակական կարգը կոպիտ կերպով խախտելը, որը զուգորդվել է բացառիկ ցինիզմով՝պատժվում է ուղղիչ աշխատանքներով՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:

Հիշեցնենք նաեւ, որ քրեական գործը հարուցվել էր Գյումրու ոստիկանության «Կումայրի» բաժնի ոստիկանապետի տեղակալ Արթուր Դավթյանի (առավել հայտնի է Տուրիկ մականվամբ) ցուցմունքով:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031