Մեծ Եղեռնի 100 ամյակի հիշատակին նվիրված` 100 մետր երկայնք ունեցող Հայոց Եռագույնը ծածանվեց Արարատի գագաթին:
Այս մասին հայտնում է Արցախյան Ազատամարտի մասնակից, ֆոտոլրագրող, «Տիգրան Մեծ» Բարեգործական Հիմնադրամի նախագահ և 100 մետրանոց դրոշի հեղինակ, Սրապիոն Գևորգյանը` Արևմտյան Հայաստանից:
«Նախատեսվածի պես` ուխտավորների խումը Արարատի գագաթին եղավ հուլիսի 29-ին: Նախաձեռնության մասնակիցները Արարատի գագաթին պարզեցին Մեծ Եղեռնի խորհուրդը կրող, 100 մետրանոց Եռագույնը, որից հետո` շրջան կազմելով 100 վայրկյան լռությամբ հարգեցին Մեծ Եղեռնի անմեղ զոհերի հիշատակը, իսկ «Կարին» ազգագրական համույթի սաները` գեղարվեստական ղեկավար Գագիկ Գինոսյանի գլխավորությամբ, Արարատի գագաթին շուրջպար բռնեցին: Ուխտավորների խումբը Արարատի բարձրունքից ցած իջավ հուլիսի 30-ի երեկոյան», – Հայտնում է նախաձեռնության հեղինակը:
«Տիգրան Մեծ» Բարեգործական Հիմնադրամ
https://www.youtube.com/watch?v=1qHhz_khV1s