Լրահոս
Օրվա լրահոսը

Փոքր Վեդիում բացվել է գյուղատնտեսական սպասարկման կենտրոն

Հուլիս 31,2015 13:42

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր Արարատի մարզի Փոքր Վեդի համայնքում մասնակցել է գյուղատնտեսական սպասարկման կենտրոնի բացման պաշտոնական արարողությանը:

Կենտրոնը հիմնադրվել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության աջակցությամբ Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն (CARD) հիմնադրամի կողմից ԱՄՆ ՄԶԳ (USAID) ֆինանսավորմամբ իրականացվող «Գործընկերություն՝ հանուն գյուղական համայնքների բարգավաճման» ծրագրի շրջանակում:

Միջոցառմանը ներկա էին ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հայաստանյան առաքելության ղեկավար Քարեն Հիլիարդը, Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը, «Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն» հիմնադրամի տնօրեն Գագիկ Սարդարյանը, Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ/ԱՄՆ ՄԶԳ «Գործընկերություն` հանուն գյուղական համայնքների բարգավաճման» ծրագրի ղեկավար Անուշ Ասլանյանը, այլ պաշտոնատար անձինք  և հյուրեր:

«Այս տարվա ընթացքում մենք  արդեն երկրորդ այգեգործական ուղղվածություն ունեցող գյուղատնտեսական սպասարկման կենտրոնն ենք բացում մեր հանրապետությունում, որը հագեցած է ժամանակակից տեխնոլոգիաներով, ինչպես նաև գյուղացիական տնտեսություններին կապահովի բարձրակարգ խորհրդատվական ծառայություններով: Մայիս ամսին նմանատիպ կենտրոն հիմնեցինք նաև Արմավիրի մարզի Նորապատ համայնքում և նպատակ ունենք հետագայում ընդլայնել աշխարհագրությունը՝ ընդգրկելով բոլոր մարզերը»,- իր խոսքում նշել է նախարար Կարապետյանը:

Մասնագիտացված կենտրոնը տեղի գյուղատնտեսներին տրամադրելու է ծառայությունների ամբողջական փաթեթներ, կապեր է ստեղծելու գյուղատնտեսների և միջազգային կազմակերպությունների միջև, որոնք տրամադրում են պարագաներ, սարքավորումներ, ինչպես նաև տեղեկատվություն այգեգործության կառավարման զարգացման նոր տեխնոլոգիաների մասին:

Կենտրոնը հագեցած է լինելու հողի, ջրի և բույսերի հետազոտության ժամանակակից լաբորատոր սարքավորումներով, ինչպես նաև նպաստելու է շուկայական կապերի հաստատմանը և հասանելի է դարձնելու ֆինանսական ռեսուրսները Հայաստանի ֆերմերների ու գյուղական ՓՄՁ-ների համար:

Բացի այդ, կենտրոնում տեղի և օտարերկրյա մասնագետների կողմից կազմակերպվելու են սեմինարներ  և դասընթացներ՝ Արարատի մարզի շուրջ 25 համայնքների մոտ 2 500 գյուղատնտեսների համար: Կենտրոնը ծառայելու է նաև որպես գործնական սեմինարների անցկացման վայր Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսանողների համար:

 ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031