«Գերման Ստերլիգովն ու իր հայ փաստաբանները եւս մեկ անգամ ցուցադրեցին իրենց իրավական անգրագիտությունը: Գերման Ստերլիգովի նկատմամբ քրեական գործ է հարուցվել այն բանի համար, որ նա հանցագործություններ է գործել Ադրբեջանի Հանրապետության ինքնիշխան տարածքում: Նա դատապարտվել է նախնական կալանքի եւ միջազգային հետախուզում է հայտարարվել»,- այս մասին «Apa»-ին ասել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի խոսնակ Հիքմեթ Հաջիեւը:
Հիշեցնենք, որ Գերման Ստերլիգովը երեկ «Вконтакте»-ի իր էջում գրել էր, որ իրեն միջազգային հետախուզում հայտարարելով, Ադրբեջանը հրապարակայնորեն հրաժարվում Ղարաբաղը համարել իր տարածք։ Նա կարծիք էր հայտնել, որ այդպիսով Ադրբեջանը դե-յուրե ճանաչում է Լեռնային Ղարաբաղի անկախությունը:
Հիքմեթ Հաջիեւն այս առնչությամբ ասել է. «Գերման Ստերլիգովը Ռուսաստանի Դաշնության քաղաքացի է եւ ռուսական Ինտերպոլի լիիրավ անդամ: Ինտերպոլը միջկառավարական միջազգային կազմակերպություն է, որն այդ կարգավիճակն ունի 1956 թվականից: Ստերլիգովը հիմնականում այցելում է Հայաստան եւ Ռուսաստան, որոնք Ինտերպոլի անդամ երկրներ են եւ, հաշվի առնելով այս հանգամանքը, նրա նկատմամբ հետախուզում է հայտարարվել»:
Ադրբեջանցի պաշտոնյան նշել է, թե Ստերլիգովին թաքցնելը «եւս մեկ անգամ ապացուցում է , որ այնտեղ կա հանցագործությունների պարարտ միջավայր այդ տարածքներում»:
Կարդացեք նաև
Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ