Լրահոս
Օրվա լրահոսը

Վարդան Բոստանջյան. «Մարմնավաճառի նման մի բան կդառնա` այստեղից պոկվես, գնաս այնտեղ» (Տեսանյութ) 

Հուլիս 31,2015 13:10

«Պետք չէ մի գերտերության գրկից պոկվենք ընկնենք մի այլ գերտերության գիրկը»,- խոսելով Իրանի հետ Հայաստանի համագործակցության հեռանկարներից՝ այսօր «Հայելի» ակումբում այսպիսի կարծիք հայտնեց նախկին Գերագույն խորհրդի պատգամավոր Ազատ Արշակյանը: Ըստ նրա, մեր ժողովրդի մոտ այնպիսի տպավորություն է, որ «Պարսկաստանը դրախտն է, այ հիմի կպրծնենք այս ամենից, նման բան չկա»:

Տնտեսագետ Վարդան Բոստանջյանը ի պատասխան նկատեց, որ գոնե մեր պետությունը կլինի իր գլխի տերը, կկառավարի իր երկիրը, թե չէ, ըստ Վարդան Բոստանջյանի, կստացվի «մարմնավաճառի նման մի բան. այնտեղից պոկվեցիր, գաս ստեղ մտնես»:

Մանրամասները` տեսանյութում

Վարդան Բոստանջյանն, անդրադառնալով երկրի արտաքին պարտքին, ասաց, որ այս տարիների ընթացքում Հայաստանից 20 միլիարդ դոլար գումար է դուրս հանվել, որից իրենց մասնաբաժինն ունեն նաեւ միջազգային ֆինանսական կառույցները, եւ հիմի էլ վարկերի տեսքով այդ գումարները տրամադրվում են Հայաստանին, ու օր օրի ավելացնում արտաքին պարտքը:

Պարոն Բոստանջյանի համոզմամբ՝ Սահմանադրության նոր նախագիծը «անհեթեթությունների սիմֆոնիա» է եւ որ այն ոչ թե բարեփոխում է, այլ «փոփոխություն` բոլորիս հայտնի նպատակով. «Մենք ինչ խոսենք-չխոսենք` իրենք իրենց գործն անելու են»: Նրա խոսքերով, այսօր երկրում այնքան խնդիրներ կան` արտագաղթ, տնտեսության անկում եւ այլն, որ «մարդիկ հուզված չեն սահմանադրության փոփոխության հարցով»:

Ազատ Արշակյանն էլ համոզված է, որ, եթե ընտրակեղծիքներ չլինեն Սահմանադրական բարեփոխումների նախագիծը ձախողվելու է. «Հայաստանի հանրապետությունում, այսօր, եթե ընտրակեղծիքներ չլինեն, իշխանության առաջարկած ոչ մի ծրագիր չի կարող իրագործվել: Այսինքն`եթե ընտրակեղծիքով պետք է անցկացվի այս Սահմանադրությունը կանցնի, իսկ եթե ընտրակեղծիք չլինի, չեմ կարծում, որ որեւէ քաղաքական գործիչ կեղծելով, վտանգելով իր քաղաքական ներկան եւ ապագան ուզենա»:

Վարդան Բոստանջյանի կարծիքով, դրական կողմն այն է, որ այս նախագիծը կարող է դառնալ, այս համակարգի կործանման հիմքը:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Kamo says:

    Պարոն Բոստանջյան, Իջևանի քաղաքապետ Վ.Ղալումյանը, որին Դուք քաղաքապետ կարգեցիք, համապատասխան դիմում է ներկայացրել ՀՀԿ ընդունվելու համար, իսկ Ձեր կուսակցությունը որևէ կերպ այդ հարցին չի անդրադառնում: Ինչ է սա, մեծահոգություն գավառական առնետների նկատմամբ, թե …

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031