Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Թունավորումով Մարտունու բժշկական կենտրոն են տեղափոխվել 20-ից ավելի երեխաներ

Հուլիս 31,2015 12:59

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության Գեղարքունիքի մարզային կենտրոնը հուլիսի 30-ին ահազանգ է ստացել այն մասին, որ թունավորումով Մարտունու բժշկական կենտրոն են տեղափոխվել 20-ից ավելի երեխաներ: Երեխաները հիվանդանոց են տեղափոխվել Գեղարքունիքի մարզի Ծովինար գյուղի մերձակայքում գործող ամառային դաշտային ճամբարից:

Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության տեսուչներն ահազանգը ստանալուց հետո անմիջապես այցելել են ճամբար, վերցրել են սննդամթերքի հետ շփվող մակերեսներից լվացուկներ, առկա սննդամթերքից՝ հիմնականում պահածոյացված, ինչպես նաև ճամբարում օգտագործվող ջրից կատարվել է նմուշառում և տրվել լաբորատոր փորձաքննության, որի արդյունքների մասին կհայտնենք լրացուցիչ:

Տեղեկացնենք, որ ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի հրամանով, հաշվի առնելով սեզոնային ռիսկերը, ներկայումս մշտադիտարկում է իրականացվում հանրապետության հանգստյան գոտիներում, առողջարաններում և ամառային ճամբարներում՝ պարզելու և կանխարգելելու հանրային սննդի կազմակերպման հարցում բացթողումները:

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031