Արդյոք այն իրադարձությունները, որոնք զարգացան Բաղրամյան պողոտայում`էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ պայքարի ժամանակ եւ այժմ էլ շարունակվում են ուղղակիորեն չեն արժեզրկում քաղաքացիական պայքարը, քաղաքացիական ակտիվիստ հասկացությունն ընդհանրապես`Aravot.am-ի հարցին, «Անալիտիկ» մամուլի ակումբում ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թեւան Պողոսյանը պատասխանեց, որ ինքն այդ մասին մի քանի անգամ առիթ ունեցել է ասել`եթե բռունցքը դառնում է բացված ափ, իշխանական ապարատի համար ավելի դյուրին է այդ ձեռքի մատները մեկ-մեկ կոտրել:
Մեր հաջորդ հարցին`կա՞ արդյոք գիտակցություն`կրկին բռունցք դառնալու, Թեւան Պողոսյանը ցավով նշեց, որ առայժմ տեսանելի չէ:
Մանրամասները` տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ