Հայաստանում ակտիվ 750 քաղաքացիական ինստիտուտներ կային, որոնք դոնորների գումարներով էին աշխատում եւ որոշակիորեն ուղղորդված: Պիտի առաջ գար նոր սերունդ`թոթափված այդ ամենից ու ազատ մտածելակերպով: Այսօր «Անալիտիկ» մամուլի ակումբում ասաց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թեւան Պողոսյանը՝ խոսելով վերջին շրջանում ՀՀ-ում քաղաքացիական նախաձեռնությունների ակտիվացման պատճառների, դրանց դրական և բացասական հասարակական ազդեցությունների մասին:
Նա հիշեց վերջին տարիներին Հայաստանում ծավալված քաղաքացիական շարժումները՝ Մաշտոցի պուրակ, Փակ շուկա, տրանսպորտի թանկացման հարց եւ այլն: «Ունենք հաջողված դեպքեր, ունեք չհաջողված, բայց ուրախ եմ, որ դրանք կարողացան ստիպել պետական քնած ապարատին արթնացնել, մտածել, քայլեր անել»,- ասաց բանախոսը:
Հաջորդ փուլը, ըստ նրա, պիտի լինի այն, որ քաղաքացիական շարժումները քաղաքական օրակարգը թելադրողներ լինեն, քանի որ «Ոչ թալանը» գնի մեջ չի, համակարգի մեջ է: «Եթե վաղը հոսանքի գինը 20 դրամ դարձրին՝ չե՞ն թալանելու: Այսինքն, դրա դեմ է պետք պայքարել: Այսօր հոսանքն է, բա գազը, ջուրը, մնացածը»,- ասաց Թեւան Պողոսյանը` հավելելով, որ ուրախ է, որ հստակեցում եղավ`չենք ցանկանում կուսակցականացնել շարժումը, ոչ թե քաղաքականացնել:
Մանրամասները` տեսանյութում
Կարդացեք նաև
Անդրադառնալով խոսակցություններին, որ էլեկտրաէներգիայի սակագնի դեմ պայքարի շարժումն ուղղորդվում էր Բաղրամյան 26-ից, բանախոսն ասաց, որ, եթե ի վերջո դրական արդյունք արձանագրվի՝ մեծ հաշվով, միեւնույն է, թե ուղղորդվե՞լ է այն, կամ որտեղի՞ց է ուղղորդվել: Նա օրինակ բերեց, որ երբ էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման մասով հունիսին խորհրդարանում լսումներ եղան`իշխանությունն արհամարհանք դրսեւորեց պատգամավորների մտահոգությունների ու բարձրացրած հարցերի վերաբերյալ: Նույն վերաբերմունքն էր Ազատության հրապարակում երեք օր նստացույցի նկատմամբ, բայց երբ փողոցը փակվեց` սկսեցին մտածել:
Նա, ի դեպ, վստահ է, որ ջրի սակագնի չբարձրացումը եւ հայտի ետ վերցնելը հենց այս շարժման արդյունք էր:
Թեւան Պողոսյանն այն կարծիքին է, որ քաղաքացիական ակտիվիստները շատ բան են փոխել մեզանում`մտածողության մասով: Մասնավորաբար, որ պետական ինստիտուտը քնելու եւ թալանի տեղ չի:
Ոստիկանների եւ ոստիկանության գործունեության բնութագրումը` տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ