Լրահոս
Օրվա լրահոսը

ՎՏԲ-Հայաստան Բանկը «Յունիստրիմ» ընկերության հետ համատեղ գործարկում է «Հաջողակ փոխանցում» ակցիան

Հուլիս 31,2015 11:57

ՎՏԲ-Հայաստան Բանկը «Յունիստրիմ» ընկերության հետ համատեղ 01.08.2015թ.-ից մինչև 01.11.2015թ. ներառյալ անցկացնում է «Հաջողակ շահում» ակցիան բոլոր այն ֆիզիկական անձանց համար, ովքեր «Յունիստրիմ» համակարգով ուղարկում և ստանում են դրամական փոխանցումներ:

Ակցիայի շրջանակում, բանկի 65 մասնաճյուղերի կամ Զանգերի կենտրոնի միջոցով ուղարկելով կամ ստանալով դրամական փոխանցումներ «Յունիստրիմ» համակարգով` ֆիզիկական անձինք հնարավորություն կունենան շահելու ավիատոմս և այցելելու այն երկիրը, որտեղից ստացել կամ որտեղ ուղարկվել է դրամական փոխանցումը:

Ակցիայի մասնակից են դառնում բոլոր այն անձինք, ովքեր ակցիայի անցկացման ժամանակահատվածում «Յունիստրիմ» համակարգով ՎՏԲ-Հայաստան Բանկի 65 մասնաճյուղերի կամ Զանգերի կենտրոնի միջոցով ուղարկել և/կամ ստացել են առնվազն 3 դրամական փոխանցում` նվազագույնը 1000 ԱՄՆ դոլարի կամ դրան համարժեք ՀՀ դրամի, եվրոյի, ՌԴ ռուբլու չափով:

Ակցիայի ավարտին նշված ժամանակահատվածում քանակով և ծավալով ամենաշատ դրամական փոխանցումներ կատարած 100 անձանց միջև կխաղարկվի 5 ավիատոմս դեպի այն քաղաքներ, որտեղ ուղարկվել կամ որտեղից ստացվել է խաղարկության արդյունքում հաղթող ճանաչված հաճախորդների` ամսաթվով վերջին դրամական փոխանցումը:

VTB-4

ՎՏԲ-Հայաստան Բանկում հաճախորդները միշտ կարող են կատարել արագ և վստահելի դրամական փոխանցումներ իրենց նախընտրած երկիր:

Դրամական փոխանցումը ստանալու գործընթացն ավելի պարզեցնելու համար կարելի է օգտվել VTB Transfer ծառայությունից, որի միջոցով հնարավոր է ստանալ փոխանցումն առանց բանկ այցելելու. պետք է ակտիվացնել VTB Transfer ծառայությունը ՎՏԲ-Հայաստան Բանկի թողարկած բոլոր տիպի քարտերի համար կամ ձեռք բերել VTB Transfer քարտ, զանգահարել 87-87 հեռախոսահամարով, նշել փոխանցման կոդը, և գումարը կփոխանցվի ստացողի քարտին ամենակարճ ժամանակահատվածում:

Նոր ակցիայի մասին մանրամասներ կարելի է իմանալ բանկի www.vtb.am կայքում` «Ակցիաներ և հատուկ առաջարկներ» բաժնում:

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ հանդիսանում է «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերը: Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 67 մասնաճյուղ:

 

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ
Գովազդի և հասարակայնության հետ կապերի բաժին
հեռ. 51-37-49 (ներք. 34 14)
էլ.-հասցե` [email protected]
կայք` www.vtb.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031