«Իրատեսի» հարցերին պատասխանում է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մարգարիտ Եսայանը
– Սահմանադրական բարեփոխումներից հետո երաշխիքներ կա՞ն, որ ընտրությունները Հայաստանում ազատ, արդար ու թափանցիկ են լինելու։
– Ընտրությունների ազատ, արդար, թափանցիկ անցկացնելու երաշխիք պիտի լինեն ոչ միայն սահմանադրական բարեփոխումները։ Մեր հասարակության մի հատվածը համոզված է, որ ընտրություններն այդպես էլ անցնում են, մի հատվածը համոզված է, որ այդպես չէ, երրորդ հատվածն անտարբեր է, մի ուրիշ հատված մտածում է ո՞ւմ են պետք ընտրություններն ընդհանրապես։ Դա նորմալ է, հասարակությունը բազմաշերտ է ու բազմակարծիք, տարակարծությունները հասկանալի են։ Որ սահմանադրական փոփոխություններից հետո մենք կունենանք ավելի լուրջ դերակատարում ունեցող քաղաքական ուժեր, միանշանակ է, որովհետև քաղաքական ուժերն արդեն կփորձեն վերանայել իրենց կադրային բազան, ցուցակները, այն գործիչների ցանկը, ում պատրաստվում են խորհրդարան ուղարկել։
– Ինչո՞ւ է ՀԱԿ-ը ՀՀԿ-ին մեղադրում գենսեկության ինստիտուտը վերականգնելու մեջ։
Կարդացեք նաև
– Իսկ ՀԱԿ-ը, մեղադրելուց բացի, ի՞նչ է անում ուրիշ։ Մեզ մեղադրելուց առաջ չէր խանգարի, որ ՀԱԿ-ը ինքն իրենից սկսեր, պարզեր որտեղից եկավ, ինչ է անում, ուր է գնում, ընդհանրապես՝ ի՞նչ նպատակ ունի։
– Ինչո՞ւ է հասարակությունը հիմքում անտարբեր՝ դատելով հուլիսյան արձագանքներից։
– Ճիշտ չէ Ձեր գնահատականը, մի մոռացեք՝ ամառ է, արձակուրդ, շոգ, շատ շոգ, նույնիսկ այս իրավիճակում շատ էլ ակտիվ են, էլեկտրոնային ու տպագիր մամուլի, հեռուստատեսության թիվ մեկ թեման սահմանադրական փոփոխություններն են։ Իհարկե, նաև սահմանային միջադեպերը։ Դա անտարբերությո՞ւն է։ Ինչո՞ւ է ինչ-որ մեկն ավելի ակտիվ, մյուսը՝ պասիվ, ընթացքում ջրերը կպարզվեն՝ ակտիվության էլ, պասիվության էլ բացատրությունը կա։ Վստահաբար՝ ընթացքը շատ ակտիվ է, սեպտեմբերից ավելի կակտիվանա, որովհետև հոկտեմբերի 15-ին արդեն առաջարկությունների փաթեթը պիտի ներկայացվի։
Իմ հորդորն է՝ ովքեր ասելիք, առաջարկներ ունեն, բարձրաձայնեն ոչ թե պատերի տակ, չարախոսելով ու չարախնդալով, այլ գրավոր, աշխատանքային խմբին։ Այսօր հրապարակում եղածը վերջնական տեքստ չէ, անբեկանելի չէ, փոփոխությունների պատրաստ ու սպասող տարբերակ է։
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Իրատես de facto» թերթի այսօրվա համարում