Նոյեմբերյան քաղաքի 39-ամյա բնակիչը երկու ամիս ՌԴ Ստավրոպոլ քաղաքում, շինարարությունում աշխատելուց հետո վերադարձել է Նոյեմբերյան; Նա ասաց, որ Ռուսաստանից Հայաստան եկած 8 տեղանոց ավտոմեքենայի մեջ 6 հոգին Ռուսաստան արտագնա աշխատանքի գնացած տղամարդիկ էին, որոնց «խոպանի» գործը չէր ստացվել:
Նոյեմբերյանցի տղամարդն ասաց. «Ուկրաինայի բնակիչները հեղեղել են Ռուսաստանը: Նրանց, որպես փախստականների, տեղավորել են մեծ հանրակացարաններում, ուր նրանք կոմունալ վարձեր չեն մուծում: Ուկրաինացիները համաձայնվում են շինարարական աշխատանքները կատարել շատ ցածր գներով, մեզ նման գներով աշխատելը ձեռնտու չէ»:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ