Լրահոս
Օրվա լրահոսը

«Կոռուպցիայի դեմ պետք է պայքարի հենց իշխանությունը». «Իրատես de facto»

Հուլիս 31,2015 11:15

Լեռնիկ Ալեքսանյան (ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ)

 – Հովանավորությունը մեր իշխանությունների «ամենանախընտրած» կոռուպցիայի ձևերից մեկն է։ Այդուհանդերձ, ինչպե՞ս է հնարավոր, որ իշխանությունը կտրի այն ճյուղը, որի վրա նստած է: Իրենք իրենց դեմ կպայքարե՞ն։

– Կպայքարեն, եթե կամային հատկություններ ունենան։ Իշխանությունը մի մարդ չէ, բոլորը չէ, որ կոռուպցիայի մեջ են թաթախված։ Անշուշտ, փաստ է, որ եթե օդը վարակված է, բոլորս էլ շնչում ենք ու վարակվում։ Բայց ընդհանուր առմամբ կոռուպցիայի դեմ պետք է պայքարի հենց իշխանությունը, ո՞վ է ասել, որ կոռուպցիայի դեմ կարող է պայքարել հասարակ ժողովուրդը։ Ժողովուրդը լավ տեղեկացված չէ, իսկ հեղափոխական ճանապարհով կոռուպցիայի դեմ չեն պայքարում։

Պայքարողների մեջ պետք է լինեն ընդդիմադիր առողջ ուժեր։ Իշխանությունը, հասկանալով վիճակը, ունենալով լծակներ, կարողանում է թիրախավորված աշխատանքներ իրականացնել։ Այսօր բոլորն էլ, այդ թվում նաև կոռումպացվածը, ուզում են հանգիստ ապրել, եթե փող են աշխատում, հանգիստ, ազնվորեն աշխատել։

Կարծում եք հե՞շտ է ապրել կոռուպցիոն միջավայրում։ Բայց ամեն մեկն ուզում է սկսել ուրիշից։ Սա համաժողովրդական պայքար պետք է լինի։

– Ինչո՞ւ համաժողովրդական։ Ակնհայտ է, չէ՞, որ կոռուպցիան շարքային քաղաքացիների, ընդդիմադիրների գործունեության բնույթի մեջ չէ։

– Ո՞վ է ասում, որ նրանք կոռումպացված չեն։ Հովանավորությունը, օրինակ, կարող է «տարածվել» հասարակ աշխատողի վրա։ Ենթադրենք, մեկը ոչ թե Արցախում, այլ Երևանում է ուզում բանակում ծառայել, կամ բուհում ընդունվում է ինչ-որ մեկի բարեկամը։ Ժողովուրդը չի՞ մասնակցում այս ամենին։ Հովանավորչությունն աստիճանական մեխանիզմ է, որը միայն «վերևներով» չի սահմանափակվում, հասնում է մինչև ներքին օղակներին։

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Իրատես de facto» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031