Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչու են ռուսական ընկերությունները պակասեցրել հարկերի վճարումը. «Ժամանակ»

Հուլիս 31,2015 11:06

Հայաստանում գործող ռուսական  ընկերություններն այս տարի կրճատել են իրենց վճարած հարկերը։

Ընդ որում՝ այդ ընկերությունները հիմնականում գտնվում են 1000 խոշոր հարկատուների առաջին հորիզոնականներում։ Ավելին՝ այդ ընկերությունները մեր երկրի ռազմավարական նշանակության օբյեկտներ են եւ գործում են հանրային ծառայությունների ոլորտում։ Այսինքն՝ այդ ընկերությունները ամեն օր առանձին-առանձին մտնում են Հայաստանի յուրաքանչյուր ընտանիք, յուրաքանչյուր քաղաքացու գրպանը։ Մեր երկրի յուրաքանչյուր քաղաքացի անխտիր ամեն օր սպառում է ռուսական այս ընկերությունների ապրանքը կամ ծառայությունը։ Այդ ընկերությունները նաեւ մենաշնորհային դիրք են զբաղեցնում իրենց ոլորտներում։ Ռուսական այդ ընկերությունները համակարգում են մեր երկրի էներգետիկ ու կապի շատ կարեւոր ոլորտները։

Եվ այսպես՝ Հարկային ծառայության հրապարակած խոշոր հարկատուների ցանկում ռուսական «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը զբաղեցնում է

առաջին հորիզոնականը 2015թ. առաջին կիսամյակում իր վճարած 24 միլիարդ 616 միլիոն դրամ հարկով։ 2014թ. առաջին կիսամյակում այս ընկերությունը վճարել էր 23 մլրդ 366 մլն դրամ։ Հայաստանի էներգետիկ ոլորտում ռուսական երկրորդ ընկերությունը, որն այս ցանկում զբաղեցնում է երրորդ հորիզոնականը, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունն է։ Այն այս տարվա առաջին կիսամյակում վճարել է 8 մլրդ 833 մլն դրամ՝ անցած տարվա 5 մլրդ 477 մլն դրամի փոխարեն։ Ճիշտ է, այս երկու ընկերություններն այս տարի ինչ-որ չափով ավելացրել են իրենց վճարած հարկերը, բայց ՌԴ-ին պատկանող եւ մեր երկրում գործող մի շարք ընկերություններ այս տարի պակասեցրել են իրենց հարկերը։

Բջջային կապի ոլորտում գործող «Արմենիա տելեֆոն կոմպանի» ընկերությունը, որը հայտնի է Beeline ապրանքանիշով, այս տարվա առաջին եռամսյակում վճարել է մոտ 7,7 մլրդ դրամ հարկ, մինչդեռ այդ ընկերությունը անցած տարվա նույն ժամանակաընթացքում վճարել էր մոտ 8,6 մլրդ դրամ՝ մոտ 840 մլն դրամով պակասեցնելով հարկերը։ Բջջային կապի ծառայություն

մատուցող ռուսական մյուս՝ «Ղ-Տելեկոմ» ընկերությունը 2014թ. առաջին ամիսներին վճարել էր 10 մլրդ 239 մլն դրամ, մինչդեռ այս տարի կտրուկ՝ ավելի քան կրկնակի նվազեցնելով հարկերը՝ վճարել է 4,2 մլրդ դրամ։

Իր հարկերը նվազեցրել է նաեւ Հայաստանի երկաթգծի կառավարումն իրականացնող «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը՝ 1 մլրդ 844 մլն դրամից հասցնելով 1 մլրդ 765 մլն դրամի:

Ա. ԱՎԵՏՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031